«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2008 թ. |
թիվ 325-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, 51-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 33-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 25-րդ կետում «14-օրյա» բառերը փոխարինել «որպես կանոն, 28 կամ 35 օրերի» բառերով:
2) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 28.2-րդ կետը լրացնել նոր՝ դ) ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«դ) Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:»:
3) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 29.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«29.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1. փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և
2. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և
3. փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և
4. փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և
5. փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:»:
4) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 34.1 կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «ճանապարհին գտնվող և» բառերով:
5) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 34.3 կետը «ոսկի» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ ճանապարհին գտնվող բանկային ոսկին)» բառերով:
6) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ը լրացնել նոր 48.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«48.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում բանկը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկել գործարքի կնքման օրվա հետ:»:
7) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 49-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն, սույն կետի ա)-է) ենթակետերում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:
8) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 51-րդ կետում «յուրաքանչյուր երկու շաբաթը» բառերը փոխարինել «, որպես կանոն, յուրաքանչյուր 28 կամ 35 օրը» բառերով:
9) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«52. ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2008 թվականի դեկտեմբերի 17-ից սկսած, որպես կանոն, ընդգրկում է չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:
10) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52.1. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«52.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2009 թվականի հունվարի 13-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու ժամանակահատվածը, որպես կանոն, ընդգրկում է առաջին երեքշաբթիին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:
11) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ը լրացնել նոր 52.2. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«52.2. Ընթացիկ տարվա պահուստավորման հաշվետու և փաստացի ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվությունը` պարտադիր պահուստավորման օրացույցը՝ հաստատված Կենտրոնական բանկի խորհրդի կողմից, տեղակայվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում, ոչ ուշ քան նախորդ տարվա նոյեմբերի 30-ը: Պահուստավորման օրացույցի օրինակելի ձևը ներկայացված է սույն կանոնակարգի հավելված 7-ում:»:
12) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի VII գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ լ ու խ VII.
Անցումային դրույթներ
63. 2008 թվականի դեկտեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է հիմք ընդունելով 2008 թվականի դեկտեմբերի 3-ից 16-ն ընկած 14-օրյա հաշվետու ժամանակահատվածը, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2009 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի փաստացի պահուստավորումն իրականացվում է հիմք ընդունելով 2008 թվականի դեկտեմբերի 17-ից 30-ն ընկած 14-օրյա հաշվետու ժամանակահատվածը:
64. 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2009 թվականի հունվարի 13-ն ընկած հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է 2009 թվականի հունվարի 1-ից 13-ն ընկած 13-օրյա ժամանակահատվածում:»:
13) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, բացառությամբ սույն որոշման 1 կետի 9) և 12) ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի դեկտեմբերի 17-ից, և 10) ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 13-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված 7
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 325-Ն որոշման |
Պարտադիր պահուստավորման օրացույցի ձԵՎ
Պարտադիր պահուստավորման օրացույցը ——— թ. համար
Հ/հ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
Փաստացի օրերի քանակը | ||
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
տտ-1 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
… |
տտ-2 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
տտ-11 |
… |
… |
… |
… |
… |
տտ-12 |
… |
… |
… |
… |
… |