ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2008 թվականի N 949-Ա
«ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել «Մխիթար Հերացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Աբովյան, Գառնու 10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1340-Ա որոշմամբ տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի N 1087-Ա որոշմամբ ժամկետը երկարաձգված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|