«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 հուլիսի 2008 թ. |
թիվ 186-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը և 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետը լրացնել 2.6 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.6) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5 նորմատիվ)».
2) հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 8.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1. Սույն կանոնակարգի գլուխ 8-ի համաձայն հաշվարկված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս:».
3) հավելվածի 9-րդ կետում «պայմանագիր կնքելու պահին» բառերից հետո լրացնել «, Ն5 նորմատիվը` օրական, ամսական կտրվածքով և Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում» բառերը.
4) հավելվածը լրացնել գլուխ 8-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 8
ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
36. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝
Ռ-ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, ինչպես նաև վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների հանրագումարն է, որոնք չեն հանդիսանում վերաապահովագրության պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր և սույն կանոնակարգի 12.4 ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները: Ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը ներառում են միայն այն պայմանագրերը, որոնցով ապահովագրական ընկերությունը իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է:
1) Ն5 նորմատիվի «Ռ» տարրում ընդգրկվող մեծությունները նվազեցվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ին համապատասխան ձևավորված պահուստների գումարի չափով:
2) ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:
37. Ն5 նորմատիվի «Ռ» տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին և օրական կտրվածքով Ն5 նորմատիվը հաշվարկելիս օգտագործվում է տվյալ օրվա վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի մեծությունը: Ն5-ի ամսական հաշվարկում «Ռ» տարրը ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ ընդհանուր կապիտալը՝ միջին օրական մեծությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2009 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|