Գլխավոր տեղեկություն
Номер
N 879-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2008
Дата вступления в силу
16.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 879-Ա

 

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

1) խթանիչ (Powergel Magnum 90*350) 20 000 (քսան հազար) կգ
     
2) ամոնիտի փոշի 2 000 (երկու հազար) կգ
     
3) դետոնացիոն քուղ ԴՇԷ 12 7 400 (յոթ հազար չորս հարյուր) գծմ
     
4) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ) 2 500 (երկու հազար հինգ հարյուր) գծմ
     
5) ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս 500 (հինգ հարյուր) հատ
     
6) հապաղիչների միացման հանգույցներ
(Exel TM MS 4-19 m/ 17 ms)
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ
     
7) հապաղիչների միացման հանգույցներ
(Exel TM MS 4-19 m/ 25 ms)
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ
     
8) հապաղիչների միացման հանգույցներ
(Exel TM MS 4-19 m/ 42 ms)
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ
     
9) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Exel TM MS 15 m/ 500 ms)
3 000 (երեք հազար) հատ
     
10) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Exel TM MS 8m/ 500 ms)
7 250 (յոթ հազար երկու հարյուր հիսուն) հատ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան