ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2008 թվականի N 389-Ն
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի մշակման և իրականացման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ աղետի գոտու բնակավայրերում հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանային շինարարության ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետների հետ համատեղ`
1) մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարանային շինարարության համար հողատարածքների հատկացման վերաբերյալ.
2) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հունիսի 23 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ.հունիսի 23-ի N 389-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Վ. Վարդանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար |
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Համբարձումյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Ա. Ջավադյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |
Լ. Նանյան | - ՀՀ Շիրակի մարզպետ |
Ա. Քոչարյան | - ՀՀ Լոռու մարզպետ |
Վ. Ղուկասյան | - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |