ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 498-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 170434.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 127940.0 հազ. դրամ, ինն ամսում` 164040.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները տրամադրել հասարակական կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիմայիսի 22-ի N 498-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
127,940.0 |
164,040.0 |
170,434.0 | |
այդ թվում` |
||||
1. |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ |
76,010.0 |
77,510.0 |
81,444.0 |
2. |
«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպություն |
10,164.5 |
10,164.5 |
10,164.5 |
3. |
«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպություն |
8,950.0 |
8,950.0 |
8,950.0 |
4. |
«Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն |
18,100.0 |
18,100.0 | |
5. |
Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպություն |
17,995.5 |
17,995.5 |
17,995.5 |
6. |
«Հայաստանի թատերական գործիչների միություն» և «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հասարակական կազմակերպություններ |
14,820.0 |
14,820.0 |
14,820.0 |
7. |
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» և «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպություններ Հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված հավաք |
16,500.0 |
18,960.0 |
(հավելվածը փոփ. 17.07.08 N 752-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |