ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1997 թվականի N 13
քաղ. Երևան
1. Հաստատել
1.1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997-98 թթ. առաջնային խնդիրների ծրագիրը (հավելված 1):
1.2. (կետն ուժը կորցրել է 24.06.98 N 30)
1.3. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի և հասարակայնության ու զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների կարգը (հավելված 3):
ՀՀ էներգետիկայի |
Վ. Մովսեսյան |
Հավելված 1 |
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
N | Խնդիրներ | հիմնական կատարող |
համակա- տարող |
ժամկետները | Ծանոթություն | |||||||||||||||||
1997 III |
1997 IV |
1998 I |
1998 II |
1998 III |
1998 IV | |||||||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | ||||||||||||
1. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի ֆինանսավորում |
ՀՀ կառավար- ություն |
Կատարված է | |||||||||||||||||||
2. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի կազմակերպավարչական կառուցվածքի մշակում և աշխատակազմի ձևավորում |
էներգետիկ. ՀԱՆՁՆԱԺՈՂ. |
Կատարված է | |||||||||||||||||||
3. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովին համապատասխան տարածքի և գույքի տրամադրում |
ՀՀ կառավար- ություն |
Կատարված է | |||||||||||||||||||
4. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովին կազմ. տեխնիկայի տրամադրում |
HAGLER BAILLY |
||||||||||||||||||||
5. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի և աշխատակազմի համար հատուկ ուսուցման կազմակերպում և իրագործում |
HAGLER BAILLY The World Bank |
||||||||||||||||||||
6. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի ներքին կանոնակարգի, այդ թվում` | էներգետիկ. ՀԱՆՁՆԱԺՈՂ. |
||||||||||||||||||||
6.1. | ստորաբաժինների գործունեության կանոնակարգի; |
-,,- | ||||||||||||||||||||
6.2. | աշխատակազմի պաշտոնական հրահանգների; |
-,,- | ||||||||||||||||||||
6.3. | նիստերի անցկացման կարգի |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
6.4. | Հասարակական և լրատվական միջոցների հետ փոխհարաբերությունների իրականացման կարգի |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
6.5. | Հիմնական գործունեության հաշվետվության օրինակելի ձևերի և հաշվետվության ներկայացման կարգի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
6.6. | Գործունեության հաջորդ տարվա ծրագրի մշակման և ներկայացման կարգի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
6.7. | «Գաղտնի հատուկ նշումով փաստաթղթերի ձևակերպման կարգի; | -,,- | ||||||||||||||||||||
6.8. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի գործունեության իրավաէթիկական նորմերի մշակում |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի, այդ թվում` |
-,,- | ||||||||||||||||||||
7.1. | Սակագների վերանայման դիմումի ձևի և հիմնավորող փաստաթղթերի ցանկի (ըստ առանձին ոլորտների); |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.2. | Սակագների վերանայման առաջարկության ընդունման, քննարկման, անկախ փորձաքննման և հաստատման (մերժման) կարգի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.3. | Սակագները հիմնավորող փաստաթղթերի ձևակերպման մեթոդական ցուցումների; | -,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.4. | Լիցենզիա ստանալու դիմումի օրինակելի ձևի, ներկայացվող փաստաթղթերի ցանկի և օրինակելի ձևերի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.5. | Լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի ընդունման, քննարկման, անկախ փորձաքննության և լիցենզիայի տրման կարգի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.6. | Լիցենզիայի օրինակելի ձևերի (ըստ առանձին ոլորտների); | -,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.7. | Նոր կառուցվող օբյեկտների լիցենզավորման կարգի; | -,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.8. | Լիցենզիայի գործողության դադարեցման կարգի; | -,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.9. | Լիցենզիայի պայմանների փոփոխման կարգ, ներկայացվող փաստաթղթերի ցանկ և օրինակելի ձևերի; |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.10. | Լիցենզիա ունեցող անձանց նկատմամբ տույժերի կիրառման կարգի; | Էներգետիկ հանձնաժողով Արդ. նախ. |
||||||||||||||||||||
7.11. | Լիցենզավորվող անձանց ֆինանսական երաշխիքների ձևերի և այդ երաշխիքների ներկայացման կարգի; |
Էներգետիկ հանձնաժողով |
HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.12. | Լիցենզավորման գործառույթի հետ կապված ծախսերի հատուցման կարգի; |
Էներգետիկ հանձնաժողով |
Ֆին.և.Էկոնոմ. նախ. |
|||||||||||||||||||
7.13. | Լիցենզավորման փաստաթղթերի ձևակերպման մեթոդական ցուցումների; |
Էներգետիկ հանձնաժողով |
HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
7.14. | Էներգակիրների ներմուծման համար կազմակերպվող մրցույթի անցկացման կարգի և մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկի և օրինակելի ձևերի; |
-,,- | Էներգետիկ նախ. |
|||||||||||||||||||
7.15. | Տնտեսվարող անձանց միջև կնքվող մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի (ըստ առանձին ոլորտների); | -,,- | -,,- | |||||||||||||||||||
7.16. | Տնտեսվարող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցման կարգի; | -,,- | ||||||||||||||||||||
7.17. | Տնտեսվարող անձանց միջև առաջացած տարաձայնությունների քննարկման կարգի; |
-,,- | ||||||||||||||||||||
7.18. | սպառողների հարցադրումների քննարկման կարգի; | -,,- |
|
|||||||||||||||||||
7.19. | Տնտեսվարող անձանց ֆինանսական (հաշվապահական) հաշվետվության օրինակելի ձևերի և այդ հաշվետվությունների ներկայացման կարգի, |
-,,- |
Ֆին.և.Էկոնոմ. |
|||||||||||||||||||
7.20. | Էլեկտրական էներգիայի արտադրության քվոտավորման կարգի; | -,,- | -,,- | |||||||||||||||||||
7.21. | ՀՀ էներգետիկ հաշվեկշռի օրինակելի ձևերի մշակում; | -,,- | ||||||||||||||||||||
8. | ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հիմնական գործունեություն |
-,,- | ||||||||||||||||||||
8.1. | Էլեկտրական էներգիայի արտադրման, հաղորդման և բաշխման սակագների վերանայում |
-,,- | ||||||||||||||||||||
8.2. | Բնական գազի բաշխման սակագնի վերանայում, բնակչության և նրանց հավասարեցրած սպառողների սակագների սահմանում |
-,,- | ||||||||||||||||||||
8.3. | Ջերմային էներգիայի արտադրման, հաղորդման և բաշխման սակագների վերանայում |
-,,- | ||||||||||||||||||||
8.4. | Փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների հաստատում | -,,- | ||||||||||||||||||||
8.5. | Փոքր ՀԷԿ-երի լիցենզավորում | -,,- | ||||||||||||||||||||
8.6. | Էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջերմային էներգիայի պահանջարկի կանխատեսում, էլեկտրական էներգիայի արտադրության բնագավառում |
-,,- | Էներգ. նախ. |
|||||||||||||||||||
8.7. | Էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջերմային էներգիայի սակագների կանխատեսում |
-,,- | ||||||||||||||||||||
8.8. | ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի գործունեության ծրագրի և անցած ժամանակաշրջանում կատարված աշխատանքների հաշվետվության մշակում |
-,,- | HAGLER BAILLY |
|||||||||||||||||||
8.9. | Էներգետիկայի բնագավառի տնտեսվարող անձերի լիցենզավորում | -,,- | ||||||||||||||||||||
8.10. | Տնտեսվարող անձերի ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրում և փորձաքննում |
-,,- | ||||||||||||||||||||
9. | Այլ նախարարությունների կողմից մշակվող փաստաթղթերի համաձայնեցում | |||||||||||||||||||||
9.1. | Էլեկտրաէներգիայից օգտվելու կանոնները | Էներգետիկ. հանձնաժող. և Էներգ. նախ. |
ՀՀ Կառավարության որոշում | |||||||||||||||||||
9.2. | Ջերմային էներգիայից օգտվելու կանոնները | -,,- | -,,- | |||||||||||||||||||
9.3. | Բնական գազից օգտվելու կանոնները |
-,,- | -,,- | |||||||||||||||||||
9.4. | ՀՀ նավթի և գազի մասին օրենքը |
Ֆին.և.Էկոն. |
ՀՀ օրենք, ՀՀ ԱԺ | |||||||||||||||||||
9.5. | Էներգախնայողության մասին ՀՀ օրենքը | -,,- | -,,- | |||||||||||||||||||
9.6. | Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին ՀՀ օրենքը | -,,- | -,,- | |||||||||||||||||||
9.7. | Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ապօրինի սպառման դեպքում պատասխանատվության սահմանում | -,,- | Արդարադատության նախարարություն |
Գործող օրենքների, օրենսդրական ակտերի ցանկը և անհրաժեշտ լրացումներ | ||||||||||||||||||
9.8. | Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարումների դադարեցման (սահմանափակման) կարգ | -,,- | ՀՀ կառավարության որոշում | |||||||||||||||||||
9.9. | Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների օբյեկտիվ գնահատման նպատակով տնտեսվարող անձերի հիմնական միջոցների միջազգային ստանդարտներին համապատասխան վերագնահատում | -,,- | Ֆին. և էկոնոմ. նախարարություն |
-,,- | ||||||||||||||||||
9.10. | «Էներգապետհսկողություն» ԳՎ-ի գործունեության կանոնակարգ | -,,- | -,,- | |||||||||||||||||||
9.11. | Ազգային էլ.ցանցի կենտրոնական կարգավորման ծառայության և բնական գազի փոխադրման համակարգի կենտրոնական կարգավորական ծառայության կանոնակարգ | -,,- | Կանոնակարգեր, ՀՀ Արդարադատության նախար. գրանցում | |||||||||||||||||||
9.12. | Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգերի սահմանազատում | -,,- | Էներգետիկայի նախ. կոլեգիայի որոշում | |||||||||||||||||||
9.13. | Բնական գազի տեղափոխման և բաշխման համակարգերի սահմանազատում | -,,- | -,,- | |||||||||||||||||||
9.14. | Ջերմային էներգիայի արտադրության հաղորդման և բաշխման համակարգերի սահմանազատում | Էներգ. նախ. և մարզային ՊՁ-եր | ՀՀ Կառավարության որոշում | |||||||||||||||||||
9.15. | Ջերմային էներգիայի սպառման հաշվառման հաշվարկային մեթոդիկա | -,,- | -,,- |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(ՀԱՎԵԼՎԱԾՆ ուժը կորցրել է 24.06.98 N 30)
Հավելված 3 |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, էներգետիկայի հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Իր գործունեության հրապարակայնությունն ապահովելու համար հանձնաժողովը նիստերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում զանգվածային բոլոր լրատվամիջոցներին:
2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը հասարակայնության և լրատվամիջոցների հետ իր հարաբերություններն իրականացնում է մեթոդական իրավաբանական վարչության միջոցով, որի կազմից հանձնաժողովի նախագահի հրամանով նշանակվում է լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների պատասխանատու անձ:
3. Հանձնաժողովի` լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների պատասխանատու անձը.
● հանձնաժողովի հերթական նիստից 2 օր առաջ զանգվածային լրատվամիջոցներին հեռախոսագրով տեղյակ է պահում նիստի օրակարգի բովանդակության, անցկացման վայրի և ժամի մասին: Ցանկացած լրատվամիջոցների ներկայացուցիչ կարող է հանձնաժողովի նիստին ներկա լինել` առանց նախնական պայմանավորվածության: Նիստից անմիջապես հետո լրագրողները կարող են հարցեր ուղղել հանձնաժողովի նախագահին կամ անդամներին.
● ապահովում է հանձնաժողովի որոշումների և հայտարարությունների հրապարակումը պաշտոնական մամուլով, ռադիոյով և հեռուստատեսությամբ (հիմնականում ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալության միջոցով).
● ապահովում է հանձնաժողովի որոշումների և նորմատիվ ակտերի մատչելի լուսաբանումն ու պարզաբանումը պարբերական մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ` հանձնաժողովի նախագահի կամ անդամների հետ հարցազրույցների կազմակերպման միջոցով:
Հանձնաժողովի անդամների հետ հարցազրույցի կազմակերպման մասին նախապես տեղեկացվում է հանձնաժողովի նախագահը.
● հանձնաժողովի գործունեությանը, էներգահամակարգում իրականացվող բարեփոխումներին և սակագնային քաղաքականությանը հասարակայնությանը իրազեկ դարձնելու և հրապարակայնություն ապահովելու նպատակով, պարբերաբար, հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կազմակերպում է մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ` ապահովելով հնարավորին չափ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներին թույլատրվում է կատարել նկարահանումներ և ձայնագրություններ:
● Հանձնաժողովի պաշտոնական հայտարարության տեքստը ասուլիսից, ճեպազրույցից առաջ կամ ընթացքում բաժանվում է լրագրողներին:
● հետևում է զանգվածային լրատվամիջոցների կողմից հանձնաժողովի աշխատանքի, ընդունած որոշումների, ասուլիսների և ճեպազրույցների արդյունքների լուսաբանմանը: Տեղեկատվական անճշտություններ կամ փաստերի աղավաղման դեպքեր նկատելիս` անմիջապես ապահովում է համապատասխան հերքման հրապարակումը` նույն լրատվամիջոցով.
● հատկապես սակագների փոփոխման վերաբերյալ ընդունված որոշումների առնչությամբ հանձնաժողովի նախագահի, անդամների հետ կազմակերպում է ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ` սպառողներին համոզիչ կերպով պարզաբանելու սակագների փոփոխման օբյեկտիվությունն ու անհրաժեշտությունը.
● սպառիչ պատասխան է տալիս հանձնաժողովի գործունեության հետ կապված լրագրողներին հուզող ընթացիկ հարցերին` համաձայնեցնելով հանձնաժողովի ղեկավարության հետ:
4. Հանձնաժողովի աշխատակիցների կողմից զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն հաղորդելը կամ հարցազրույց տալը` համաձայնեցվում է նախագահի հետ:
5. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրատարակվում են համաձայն սահմանված կարգի և գործող օրենսդրության պահանջների:
ՀՀ էներգետիկայի |
Վ. Մովսեսյան |