Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
բացառիկ կարևոր նշանակություն տալով արտադրությունում դժբախտ պատահարների արդյունքում տուժած քաղաքացիների իրավունքներին,
գիտակցելով արտադրական վնասվածքների կանխարգելման գործում ջանքերի միավորման անհրաժեշտությունը,
ղեկավարվելով աշխատանքի պահպանության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրով սահմանվում է մյուս Կողմի տարածքում գործուղման մեջ ժամանակավորապես գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
«դժբախտ պատահար»` վնասվածք, մասնագիտական սուր հիվանդություն (թունավորում), ջերմային հարված, այրվածք, ցրտահարություն, ջրախեղդում, էլեկտրական հոսանքի կամ կայծակի հարված, վթարի, հրդեհի, տարերային աղետի (երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, փոթորիկ և այլն), կենդանիների, միջատների և բուսական ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ շփման հետևանքով ստացած վնասվածքներ,
«գործատու»` անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից ձեռնարկություն, հաստատություն, կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, որի հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
«գործուղում»` մյուս Կողմի տարածքում ծառայողական հանձնարարության կատարման համար գործատուի հանձնարարությամբ աշխատողների գործուղում:
Հ ո դ վ ա ծ 3
Յուրաքանչյուր դժբախտ պատահարի քննությունը, այդ թվում վնասվածքի մասին հաղորդման կարգը, քննության հանձնաժողովի ձևավորումը, դրա աշխատանքի կազմակերպումը, դրանց հետ կապված ձեռնարկությունների, առողջապահության հաստատությունների, պետական հսկողության ծառայությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց ծագած պարտականությունները, քննության կազմակերպման հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացվում է դժբախտ պատահարի պահին տուժողի գտնվելու վայրի Կողմի համապատասխան նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
Սույն Համաձայնագիրը տարածվում է Կողմերի անկախ սեփականության ձևերից ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա, որոնց հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:
Հ ո դ վ ա ծ 4
Ծանր, խմբակային, ինչպես նաև մահացու ելքով դժբախտ պատահարների քննությունը կատարվում է գործատուի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում գործատուն կարող է հանձնարարել, որ քննությանը մասնակցի այն Կողմի վստահելի անձը, որի տարածքում գտնվում է տուժողը:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագրին համապատասխան քննվող դեպքերի համար Կողմերը հաստատում են արտադրությունում դժբախտ պատահարների մասին Ակտի համաձայնեցված ձևը (H-1M ձև), որը կցվում է սույն Համաձայնագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Նշված Ակտի ձևակերպումը հանդիսանում է այն ձեռնարկության պարտականությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Ակտը ձևակերպվում է այն Կողմի պետական լեզվով, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը և ռուսերենով: Քննության բոլոր նյութերը (ներառյալ H-1M ձևի Ակտը, որը տուժողի խնդրանքով հանձնվում է նրան կամ նրա շահերը ներկայացնող անձին) քննության ավարտից հետո պարտադիր կարգով ուղարկվում են գործատուին, իսկ խմբակային և մահացու ելքով դժբախտ պատահարների նյութերը` նաև տուժողի մշտական աշխատանքի վայրի Կողմի աշխատանքի պահպանության օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության պետական մարմնին:
Հ ո դ վ ա ծ 6
Ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, պարտավոր է կազմակերպել տուժողին առաջին բժշկական օգնության ցուցաբերումը, ամբուլատոր կամ, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժումը (հոսպիտալացումը): Աշխատողի մահվան դեպքում տվյալ ձեռնարկությունը տեղեկացնում է այդ մասին աշխատողի մշտական բնակության Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը` մահվան փաստեր ներկայացնելով և գործադիր իշխանության տեղական մարմինների հետ համատեղ օժանդակություն է ցուցաբերում գործատուի ներկայացուցիչներին և տուժողի հարազատներին` մահացածի մարմնի և անձնական գույքի փոխադրման, ինչպես նաև այլ անհրաժեշտ դեպքերում: Դրանց հետ կապված ծախսերը հոգում է այն Կողմի ձեռնարկությունը, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրում նշված արտադրությունում դժբախտ պատահարի հետ կապված աշխատողին հասցված վնասի փոխհատուցման, ինչպես նաև նման դժբախտ պատահարի համար մեղավոր ձեռնարկության կողմից ծախսերի փոխհատուցման մասով հակընդդեմ հայցի բավարարման կարգը սահմանվում է Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 8
Մյուս Կողմի տարածքում աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարները քննվում են պայմանագրի կնքման վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Այդ դեպքերում տուժողի առողջության վնասի փոխհատուցումը կատարվում է «Աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությունը այլ կերպ վնասած աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքները փոխադարձաբար ճանաչելու մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Համաձայնագրին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով մի Կողմի տարածքում սահմանված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները մյուս Կողմերը ընդունում են առանց օրինականացման:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից առնվազն մեկ ամսվա ընթացքում կորոշի Լիազոր մարմնին (մարմինները), որի վրա կդրվի դրա իրականացումը:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի Լիազոր մարմինների միջև բանակցությունների և այլ հանրաճանաչ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող հանձնաժողովները:
Հ ո դ վ ա ծ 12
Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցելով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
Բնակության պետությունից դուրս գտնվող
աշխատողների հետ արտադրությունում դժբախտ
պատահարների քննության կարգի մասին
1994 թվականի դեկտեմբերի 9-ի՝ Համաձայնագրին կից
H-1M ձև
Հաստատում եմ
Ձեռնարկության ղեկավար
_____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն)
« » 199_ թվական |
Կնիքի տեղը
Ա Կ Տ
արտադրությունում դժբախտ պատահարի մասին
Կոդեր 1. Ձեռնարկության անվանումը, գրանցման համարը _____________________________________ 1.1. Պետություն ________________________________________________________________ 1.2. Ձեռնարկության հասցեն. Շրջան _______________________________________________________________________ Քաղաք, փողոց, շենք/տուն ________________________________________________________ Բանկային տվյալներ _____________________________________________________________ 1.3. Սեփականության ձևը (պետական, քաղաքային, մասնավոր և այլն) ______________________ 1.4. Դժբախտ պատահարի վայրը ___________________________________________________ 2. Տնտեսության ճյուղը (նախարարություն, գերատեսչություն) _____________________________ 3. Աշխատողին ուղարկած ձեռնարկությունը (պետություն, ձեռնարկության անվանում, հասցե, բանկային տվյալներ, տնտեսության ճյուղ, նախարարություն, գերատեսչություն) _____________________________________________________________________________ 4. Տուժողի անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________ 5. Սեռը` իգական, սեռական (ընդգծել) _______________________________________________ 6. Տարիքը (նշել լրացած տարիքը) ___________________________________________________ 7. Մասնագիտություն, պաշտոն ____________________________________________________ կարգ ________________________________________________________________________ 8. Տվյալ մասնագիտության, որի կատարման ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, աշխատանքային ստաժը _________________________________________________________ 9. Աշխատանքի անվտանգության հրահանգավորում, ուսուցում (անցկացման ժամկետը) ____________________________________________________________________________ 9.1. Ներածական հրահանգավորում ________________________________________________ 9.2. Աշխատանքի անվտանգության ուսուցում ________________________________________ 9.3. Նախնական (կրկնվող) հրահանգավորում ________________________________________ 9.4. Բարձր վտանգավորության աշխատանքների համար գիտելիքների ստուգում ____________________________________________________________________________ 9.5. Նախնական և պարբերաբար բժշկական ստուգումների անցկացում _____________________ ____________________________________________________________________________ 10. Դժբախտ պատահարի օրը և ժամը (տարին, ամիսը, օրը, ժամը, աշխատած ժամերը)____________________________________________________________________________ 11. Դժբախտ պատահարի հանգամանքները __________________________________________ 11.1. Պատճառները _____________________________________________________________ 11.2. Վնասվածքի պատճառ հանդիսացած սարքավորումը (անվանում, տեսակ, թողարկման տարեթիվ, թողարկող ձեռնարկություն) ______________________________________________________ 11.3. Ոգելից խմիչքի կամ թմրադեղերի ազդեցությունը տուժողի վրա (համաձայն բժշկական եզրակացության) _______________________________________________________________ 11.4. Ախտորոշում (նախնական, վերջնական) _________________________________________ 12. Դժբախտ պատահարի պատճառների վերացման միջոցառումները |
հհ. |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Նշում կատարման մասին |
|
|
|
|
|
|
|
|
|
|
13. Աշխատանքի պահպանության նորմատիվ ակտերի խախտումներ թույլ տված անձինք (անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, ձեռնարկության անվանում) ___________________________ ___________________________________________________________________________ նրանց խախտած նորմատիվ փաստաթղթերի հոդվածներ, պարբերություններ, դրույթների կետեր __________________________________________________________________________ 14. Դժբախտ պատահարի ականատեսներ _________________________________________ Ակտը կազմված է (օր, ամիս, տարի) ______________________________________________ Աշխատանքի պահպանության ծառայության ղեկավար (մասնագետ) (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն) ________________________________________________ Աշխատանքի պահպանության աշխատանքային կոլեկտիվի (արհմիության) լիազոր (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն) ___________________________________________________ ___________________________________________________________________________ Ստորաբաժանման ղեկավար (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն) ______________ ___________________________________________________________________________ |
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից:
