Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (10.03.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
09.12.1994
Дата вступления в силу
10.03.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

բացառիկ կարևոր նշանակություն տալով արտադրությունում դժբախտ պատահարների արդյունքում տուժած քաղաքացիների իրավունքներին,

գիտակցելով արտադրական վնասվածքների կանխարգելման գործում ջանքերի միավորման անհրաժեշտությունը,

ղեկավարվելով աշխատանքի պահպանության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրով սահմանվում է մյուս Կողմի տարածքում գործուղման մեջ ժամանակավորապես գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

«դժբախտ պատահար»` վնասվածք, մասնագիտական սուր հիվանդություն (թունավորում), ջերմային հարված, այրվածք, ցրտահարություն, ջրախեղդում, էլեկտրական հոսանքի կամ կայծակի հարված, վթարի, հրդեհի, տարերային աղետի (երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, փոթորիկ և այլն), կենդանիների, միջատների և բուսական ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ շփման հետևանքով ստացած վնասվածքներ,

«գործատու»` անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից ձեռնարկություն, հաստատություն, կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, որի հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,

«գործուղում»` մյուս Կողմի տարածքում ծառայողական հանձնարարության կատարման համար գործատուի հանձնարարությամբ աշխատողների գործուղում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Յուրաքանչյուր դժբախտ պատահարի քննությունը, այդ թվում վնասվածքի մասին հաղորդման կարգը, քննության հանձնաժողովի ձևավորումը, դրա աշխատանքի կազմակերպումը, դրանց հետ կապված ձեռնարկությունների, առողջապահության հաստատությունների, պետական հսկողության ծառայությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց ծագած պարտականությունները, քննության կազմակերպման հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացվում է դժբախտ պատահարի պահին տուժողի գտնվելու վայրի Կողմի համապատասխան նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

Սույն Համաձայնագիրը տարածվում է Կողմերի անկախ սեփականության ձևերից ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա, որոնց հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Ծանր, խմբակային, ինչպես նաև մահացու ելքով դժբախտ պատահարների քննությունը կատարվում է գործատուի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում գործատուն կարող է հանձնարարել, որ քննությանը մասնակցի այն Կողմի վստահելի անձը, որի տարածքում գտնվում է տուժողը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագրին համապատասխան քննվող դեպքերի համար Կողմերը հաստատում են արտադրությունում դժբախտ պատահարների մասին Ակտի համաձայնեցված ձևը (H-1M ձև), որը կցվում է սույն Համաձայնագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Նշված Ակտի ձևակերպումը հանդիսանում է այն ձեռնարկության պարտականությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Ակտը ձևակերպվում է այն Կողմի պետական լեզվով, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը և ռուսերենով: Քննության բոլոր նյութերը (ներառյալ H-1M ձևի Ակտը, որը տուժողի խնդրանքով հանձնվում է նրան կամ նրա շահերը ներկայացնող անձին) քննության ավարտից հետո պարտադիր կարգով ուղարկվում են գործատուին, իսկ խմբակային և մահացու ելքով դժբախտ պատահարների նյութերը` նաև տուժողի մշտական աշխատանքի վայրի Կողմի աշխատանքի պահպանության օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության պետական մարմնին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, պարտավոր է կազմակերպել տուժողին առաջին բժշկական օգնության ցուցաբերումը, ամբուլատոր կամ, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժումը (հոսպիտալացումը): Աշխատողի մահվան դեպքում տվյալ ձեռնարկությունը տեղեկացնում է այդ մասին աշխատողի մշտական բնակության Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը` մահվան փաստեր ներկայացնելով և գործադիր իշխանության տեղական մարմինների հետ համատեղ օժանդակություն է ցուցաբերում գործատուի ներկայացուցիչներին և տուժողի հարազատներին` մահացածի մարմնի և անձնական գույքի փոխադրման, ինչպես նաև այլ անհրաժեշտ դեպքերում: Դրանց հետ կապված ծախսերը հոգում է այն Կողմի ձեռնարկությունը, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրում նշված արտադրությունում դժբախտ պատահարի հետ կապված աշխատողին հասցված վնասի փոխհատուցման, ինչպես նաև նման դժբախտ պատահարի համար մեղավոր ձեռնարկության կողմից ծախսերի փոխհատուցման մասով հակընդդեմ հայցի բավարարման կարգը սահմանվում է Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Մյուս Կողմի տարածքում աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարները քննվում են պայմանագրի կնքման վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

Այդ դեպքերում տուժողի առողջության վնասի փոխհատուցումը կատարվում է «Աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությունը այլ կերպ վնասած աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքները փոխադարձաբար ճանաչելու մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Համաձայնագրին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով մի Կողմի տարածքում սահմանված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները մյուս Կողմերը ընդունում են առանց օրինականացման:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից առնվազն մեկ ամսվա ընթացքում կորոշի Լիազոր մարմնին (մարմինները), որի վրա կդրվի դրա իրականացումը:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի Լիազոր մարմինների միջև բանակցությունների և այլ հանրաճանաչ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող հանձնաժողովները:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցելով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Բնակության պետությունից դուրս գտնվող

աշխատողների հետ արտադրությունում դժբախտ

պատահարների քննության կարգի մասին

1994 թվականի դեկտեմբերի 9-ի՝ Համաձայնագրին կից

 

H-1M ձև

 

Հաստատում եմ

Ձեռնարկության ղեկավար

_____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն)

 

«  »                    199_ թվական

 

Կնիքի տեղը

Ա Կ Տ

 

արտադրությունում դժբախտ պատահարի մասին

 

Կոդեր

1. Ձեռնարկության անվանումը, գրանցման համարը _____________________________________

1.1. Պետություն ________________________________________________________________

1.2. Ձեռնարկության հասցեն.

Շրջան _______________________________________________________________________

Քաղաք, փողոց, շենք/տուն ________________________________________________________

Բանկային տվյալներ _____________________________________________________________

1.3. Սեփականության ձևը (պետական, քաղաքային, մասնավոր և այլն) ______________________

1.4. Դժբախտ պատահարի վայրը ___________________________________________________

2. Տնտեսության ճյուղը (նախարարություն, գերատեսչություն) _____________________________

3. Աշխատողին ուղարկած ձեռնարկությունը (պետություն, ձեռնարկության անվանում, հասցե,

բանկային տվյալներ, տնտեսության ճյուղ, նախարարություն, գերատեսչություն)

_____________________________________________________________________________

4. Տուժողի անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________

5. Սեռը` իգական, սեռական (ընդգծել) _______________________________________________

6. Տարիքը (նշել լրացած տարիքը) ___________________________________________________

7. Մասնագիտություն, պաշտոն ____________________________________________________

կարգ ________________________________________________________________________

8. Տվյալ մասնագիտության, որի կատարման ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, աշխատանքային ստաժը _________________________________________________________

9. Աշխատանքի անվտանգության հրահանգավորում, ուսուցում (անցկացման ժամկետը)

____________________________________________________________________________

9.1. Ներածական հրահանգավորում ________________________________________________

9.2. Աշխատանքի անվտանգության ուսուցում ________________________________________

9.3. Նախնական (կրկնվող) հրահանգավորում ________________________________________

9.4. Բարձր վտանգավորության աշխատանքների համար գիտելիքների ստուգում ____________________________________________________________________________

9.5. Նախնական և պարբերաբար բժշկական ստուգումների անցկացում _____________________

____________________________________________________________________________

10. Դժբախտ պատահարի օրը և ժամը (տարին, ամիսը, օրը, ժամը, աշխատած ժամերը)____________________________________________________________________________

11. Դժբախտ պատահարի հանգամանքները __________________________________________

11.1. Պատճառները _____________________________________________________________

11.2. Վնասվածքի պատճառ հանդիսացած սարքավորումը (անվանում, տեսակ, թողարկման տարեթիվ, թողարկող ձեռնարկություն) ______________________________________________________

11.3. Ոգելից խմիչքի կամ թմրադեղերի ազդեցությունը տուժողի վրա (համաձայն բժշկական եզրակացության) _______________________________________________________________

11.4. Ախտորոշում (նախնական, վերջնական) _________________________________________

12. Դժբախտ պատահարի պատճառների վերացման միջոցառումները

 

հհ.

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

Նշում կատարման մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13. Աշխատանքի պահպանության նորմատիվ ակտերի խախտումներ թույլ տված անձինք (անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, ձեռնարկության անվանում) ___________________________

___________________________________________________________________________

նրանց խախտած նորմատիվ փաստաթղթերի հոդվածներ, պարբերություններ, դրույթների կետեր

__________________________________________________________________________

14. Դժբախտ պատահարի ականատեսներ _________________________________________

Ակտը կազմված է (օր, ամիս, տարի) ______________________________________________

Աշխատանքի պահպանության ծառայության ղեկավար (մասնագետ) (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն) ________________________________________________

Աշխատանքի պահպանության աշխատանքային կոլեկտիվի (արհմիության) լիազոր (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն) ___________________________________________________

___________________________________________________________________________

Ստորաբաժանման ղեկավար (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն) ______________

___________________________________________________________________________

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան