Գլխավոր տեղեկություն
Номер
N 485-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.06.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.04/33(623) Հոդ.538
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2008
Дата вступления в силу
05.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2008 թվականի N 485-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը,

կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին,

կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը».

2) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա», «ժբ» և «ժգ» կետերով.

«ժա) նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը.

ժբ) կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին.

ժգ) կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան