041.0574.13.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1999 թվականի N 574
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 249 որոշման 2-րդ կետը, 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 361 որոշումը, 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 450, 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 528 և 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 642 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի
Գ. Մարտիրոսյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Լ. Մկրտչյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Անդրեասյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Խուդավերդյան | - | ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Խաչատրյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Աբովյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ս. Ավագյան | - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Ավանյան | - | ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ |
Ա. Բայբուրդյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Բարսեղյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Գ. Գևորգյան | - | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ |
Ա. Թոփուզյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Դ. Հակոբյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ |
Հ. Հունանյան | - | ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Թամազյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային և մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության պետ |
Գ. Մելքումյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետ |
- | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
Ա. Ղազարյան | - | Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
Ժ. Մարկոսյան | - | «Ազնավուրը` Հայաստանին» երևանյան գրասենյակի տնօրեն |
Ն. Հակոբյան | - | Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Ա. Պետրոսյան | - | Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ |
Գ. Բոշյան | - | Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար |
Ա. Սիմոնյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Գ. Թաթուլյան | - | Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի սննդի ծրագրերի տնօրեն |
Վ. Ջիլավյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
(Կազմը լրաց. 25.10.99 N 664, 15.03.00 N 108, փոփ. 05.04.00 N 171)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |