ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2008 թվականի N 201-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ, ՄՈԴԵԼՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում օգտագործվող ինքնապաշտպանական զենքի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկն ու քանակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատակիցներին հրազեն կրելու իրավունք վերապահելու մասին» N 402 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N 201-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ
NN |
Պաշտոնը |
Հաստիք- |
Զենքի տեսակը |
Զենքի ձևը |
Զենքի քանակը |
Զենքի մոդելը |
1. |
Ծառայության պետ |
1 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
1 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
2. |
Ծառայության պետի տեղակալ |
4 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
4 | |
3. |
Վարչության պետեր |
6 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
6 | |
4. |
Օպերատիվ հետախուզության |
242 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
242 | |
5. |
Հետաքննության բաժնի անձնակազմ |
12 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
12 | |
6. |
Քննչական բաժնի անձնակազմ |
10 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
10 | |
7. |
Հարկային տեսչության պետեր |
53 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
53 | |
8. |
Պահպանության ծառայություն |
12 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
12 | |
Ընդամենը |
340 |
340 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N 201-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Անվանումը |
Քանակը |
Անհատական պաշտպանության հատուկ միջոցներ` |
|
զրահաբաճկոն |
20 |
ձեռնաշղթա |
20 |
Ինքնապաշտպանական զենք` |
|
գազային բալոն |
20 |
էլեկտրահարող սարքեր |
20 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |