040.0747.14.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2001 թվականի N 747
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
ա) 06 խմբի 05 ենթախմբի «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 17600 հազ. դրամով, այդ թվում` Շիրակի մարզպետարանի գծով` 17600 հազ. դրամ, որից 2001 թվականի 4-րդ եռամսյակում 17600 հազ. դրամ, ու նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումները.
բ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 17600 հազ. դրամ:
(1-ին կետը խմբ. 24.12.01 N 1253)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համար 2001 թվականի 4-րդ եռամսյակում Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 17600 հազ. դրամ` մարզպետարանի կողմից ներկայացված համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի և կատարողական ակտերի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 24.12.01 N 1253)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար պետական աջակցության մասին» N 372 որոշման 2-րդ կետում նշված «115.0 մլն դրամի» բառերը փոխարինել «97.4 մլն դրամի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |