Գլխավոր տեղեկություն
Номер
N 1351 -Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1270
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
05.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1351 -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրություն կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում» գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ պատրաստման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով:

3. Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի այդ բնագավառում զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն որպես անհատ ձեռնարկատեր:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ պատրաստման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, անհատ ձեռնարկատերը` ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.

6) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասին օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի եզրակացությունը:

6. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պատրաստման համար դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի առկայության դեպքում, բացի սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև դեղատնային գործունեության (դեղատուն) իրականացման լիցենզիայի պատճենը:

7. Հայտատուն դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի բացակայության դեպքում, բացի սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է սույն կարգով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները հավաստող հետևյալ փաստաթղթերը`

1) թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր պատրաստող լիցենզավորված անձի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, որի պահանջները սահմանված են սույն կարգի II գլխում.

2) թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր պատրաստող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի որակավորումը հավաստող փաստաթղթերը` ներառյալ դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

3) դեղագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը.

4) տեղեկանք աշխատանքային ժամերի մասին:

8. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության համար, բացի սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև`

1) լիցենզավորման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրության տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև այն դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում է արտադրել.

2) սարքավորումների հսկողության մասին տեղեկանքներ` համաձայն «Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) լիցենզավորված մարմնի փորձաքննության մասին եզրակացություն` դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական գործընթացների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման մասին.

4) պահեստի պահպանության ապահովման մասին տեղեկանք.

5) նախկինում ունեցած դեղերի արտադրության լիցենզիայի պատճենները:

9. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

10. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

11. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

12. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում և դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ պատրաստման համար uահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

14. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պատրաստման դեպքում պետք է ունենա`

1) ասիստենտական սենյակ` 8 քառ. մետր.

2) փաթեթավորման սենյակ` լվացարանով` 4 քառ. մետր.

3) ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մետր.

4) պահեստ` 15 քառ. մետր.

5) շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մետր.

6) դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մետր.

7) տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մետր.

8) սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր:

15. Սույն կարգով նախատեսված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող լիցենզավորված անձանց համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ: Սույն պահանջը չի տարածվում այն գյուղական համայնքների հոգեմետ դեղեր պատրաստող լիցենզավորված անձանց վրա, որոնք միացված չեն ջրահեռացման կենտրոնական համակարգին:

16. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պատրաստման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածներում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

17. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող լիցենզավորված սուբյեկտի համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի գործունեության իրականացման վայրի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

18. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող լիցենզավորված անձը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ:

19. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պատրաստման համար լիցենզավորված անձը պետք է ապահովի հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` ասիստենտական սեղան, չորացման պահարան, թորած ջրի ստացման սարք, հեղուկ դեղորայքի լցաբաժանման սարք, հեղուկների չափիչ ամանեղեն, օդի խոնավությունը որոշող սարք, տաքացուցիչ` ջերմակայունարարով, լաբորատոր ամանեղեն, հավանգ, կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար, տեխնիկական լաբորատոր կշեռք, շտանգլասների հավաքածու, դեղերի և դեղանյութերի պտտվող պահարաններ, սառնարան, մետաղյա պահարան, ջերմաչափեր:

20. Հոգեմետ նյութեր պատրաստող լիցենզավորված անձի պահեստի պատուհանները պետք է պատված լինեն վանդակաճաղերով, դուռը պետք է լինի մետաղյա կամ թիթեղապատված: Հոգեմետ նյութերը պահելու համար պահեստը պետք է ունենա մետաղյա պահարաններ և խոնավաչափ:

21. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող լիցենզավորված անձը դեղերը պետք է պահի ըստ դեղաբանական խմբերի` դրանք ուղեկցող փաստաթղթերում սահմանված ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:

22. Թմրամիջոցներ պատրաստող լիցենզավորված անձի պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Թմրամիջոցները պահեստում պետք է պահվեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններում` խոնավաչափի առկայությամբ:

23. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցների համար առանձին պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:

24. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերն իրավաբանական անձանց կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________

_________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը __________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) _________________

_________________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____

_________________________________________________

5. Գործունեության տեսակը _______________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) կանոնադրության պատճենը

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը

3) սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը

5)

6)

7)

8)

9)

10)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

_______________

(ստորագրությունը)

___________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը __________

________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ______________________

________________________________________________

3. Անձնագիր ________________________________________

(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____

_________________________________________________

5. Գործունեության տեսակը _______________________________

 

6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի (առկայության

դեպքում) համարը ____________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը

2) սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետա-

կան գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը

4)

5)

6)

7)

8)

9)

10)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

 

_______________

(ստորագրությունը)

___________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Տարածքի անվանումը

Մակերեսը
(քառ. մ)

Հագեցվածությունը

       
       

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ ____________

___________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված` _____ __________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը ___________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը __________________

___________________________________________________

Գործունեության իրականացման վայրը __________________________

(հասցեն)

Գործողության ժամկետը __________________________________

_______________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Ա - XX - 000000

 

Տրված` _____ __________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը __________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության

վայրը ______________________________________________

__________________________________________________

Գործունեության իրականացման վայրը __________________________

(հասցեն)

 

Նշումներ ____________________________________________

__________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________

 

_________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման նպատակով լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանման կամ ներմուծման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` երեք տարի ժամկետով:

3. Հայտատուն, համաձայն օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի պահպանման պահեստի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն), իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը:

4. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում: Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով: Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

6. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզիայի պայմանները և պահանջները վերահսկվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

7. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման համար uահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

9. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրադեղեր և հոգեմետ դեղեր.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի արտահանման կամ ներմուծման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր), իսկ հոգեմետ դեղերը` պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ` ապահովված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:

10. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը իրավաբանական անձանց կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ______________

___________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ____________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ___________________

___________________________________________________

4. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու

վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________________

5. Գործունեության տեսակը _________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) կանոնադրության պատճենը

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը

3) պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը

5)

6)

7)

8)

9)

10)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

_______________

(ստորագրությունը)

___________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը _____________

____________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը __________________________

____________________________________________________

3. Անձնագիր ____________________________________________

(սերիան և համարը)

 

4. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի վայրը

(հասցեն), հեռախոսահամարը __________________________________

5. Գործունեության տեսակը ___________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի (առկայության

դեպքում) համարը (ընդգծել) __________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը

2) պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը

4)

5)

6)

7)

8)

9)

10)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

 

_______________

(ստորագրությունը)

___________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված` _____ __________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը ____________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________

____________________________________________________

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու

վայրը ________________________________________________

(հասցեն)

 

Գործողության ժամկետը ___________________________________________

 

________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Ա - XX - 000000

 

Տրված` _____ __________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը _____________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության

վայրը _________________________________________________

_____________________________________________________

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու

վայրը _________________________________________________

(հասցեն)

 

Նշումներ _______________________________________________

_____________________________________________________

Գործողության ժամկետը _____________________________________

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան