041.0501.27.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1997 թվականի N 501
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանին` այդ պարտականությունից ազատելով Ռ. Բագոյանին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 164 որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը և 4-ից 7-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |