ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1539-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 26ա) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1) Սահմանել`
ա. «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի սեպտեմբերի 7-ին գնահատված արժեքը` 47967 հազ. դրամ,
բ. մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 47967 հազ. դրամ:
2) «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 6 հազ. դրամ, այդ թվում` կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 6 հազ. դրամ:
3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերությունը 2000-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
ա. մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ. բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 49200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8) Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
2. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, գ. Տաթև) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերանվանելով «Աղանձոտ» փակ բաժնետիրական ընկերություն:
1) Սահմանել`
ա. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 11-ին գնահատված արժեքը` 12249 հազ. դրամ,
բ. մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 12249 հազ. դրամ:
2) «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2007 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են՝ 1102 հազ. դրամ, այդ թվում՝
ա. այլ ոչ ընթացիկ պարտավորություններ՝ 14 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 606 հազ. դրամ,
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 340 հազ. դրամ,
դ. պարտավորություններ` անձնակազմի աշխատանքի վարձատրության գծով` 142 հազ. դրամ:
3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2000-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
ա. մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ. բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 610999 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8) Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել 217,4 քառ. մետր մակերեսով Դիլիջանի փորձադաշտի լաբորատոր շենքը (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Պարզ լճի 18) (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել ուղղակի վաճառքի ձևով, նախօրոք հայտնի գնորդ Մեխակ Արտավազդի Ղազարյանին (անձնագիր` AG 0494269, տրված` 011-ի կողմից, 2005 թվականի հուլիսի 10-ին) (հասցեն` քաղ. Երևան, Տերյան, 83, բն. 30) (այսուհետ` գնորդ):
2) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի սեպտեմբերի 19-ին գույքի գնահատված արժեքը` 4667 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի գինը` 4667 հազ. դրամ,
գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1000 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 2 տարվա ընթացքում կատարել 5,0 մլն դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ` առաջին տարում՝ 2,5 մլն դրամ, երկրորդ տարում՝ 2,5 մլն դրամ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 264528 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի կադաստրային արժեքը՝ Դիլիջանի քաղաքային համայնքի համապատասխան հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 29 Երևան |