Գլխավոր տեղեկություն
Номер
N 1253-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.04.2003-07.09.2007)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2002
Дата вступления в силу
29.08.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:

(Որոշումը փոփ. 20.02.03 N 214-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսԻ 26
Երևան