ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1119-Ա
«ՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Ե. Քոչարի 5) տալ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի հատկացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|