Գլխավոր տեղեկություն
Номер
N 1105-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2007
Дата вступления в силу
28.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1105-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրով իրականացվող Հ-21, (Հ-17)-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 8.5 կմ (կմ 0+000 - 8+500) ճանապարհահատվածի ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման պետական հիմնարկին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 165000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի և լիցենզավորված կազմակերպության փորձագիտական եզրակացության առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան