Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-014-4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.984
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.2007
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
10.09.2007
Дата вступления в силу
10.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյան
Կ. Կարապետյան
20.07.2007
Գիտության, կրթության,
մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին    

2. Անասնակերի մասին

Կառավարություն 26.07.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն 26.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

4. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 09.08.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

5. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 23.08.2007

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

6. ա) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն 31.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին    

7. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 31.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 09.08.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

9. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 09.08.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

10. ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 12.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին    

11. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 26.07.2007

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով


12. ա) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին


Կառավարություն 20.07.2007

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին    

13. «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն 07.08.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 07.08.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

15. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 09.08.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

16. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կառավարություն 09.08.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

17. ա) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 22.06.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին    

18. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Մ. Շահգելդյան
12.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

19. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Ա. Սահակյան
04.07.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն չստացած հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին (երրորդ ընթերցում) Կառավարություն 05.02.2007 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

2. ա) Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին

Կառավարություն 22.08.2006

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)    

3. Օրգանական գյուղատնտեսության մասին (երկրորդ ընթերցում)

Կառավարություն 31.10.2006

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

4. ա) Առողջապահության մասին
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին

Կառավարություն 08.02.2005

Սոցիալական,
առողջապահության և բնապահպանական հարցերի
մշտական հանձնաժողով
գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)    

5. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

ՀՀ կառավարություն 17.08.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

ՀՀ կառավարություն 09.08.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

7. Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին

ՀՀ կառավարություն 09.08.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

8. ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀՀ կառավարություն 29.08.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    
գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    
դ) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին    

9. ա) Արժեթղթերի շուկայի մասին

ՀՀ կառավարություն 04.09.2007

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին    
գ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին    
դ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին    
ե) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին    
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին    
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին    
ը) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին    
թ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին    
ժ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին    
ժա) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    
ժբ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին    
ժգ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    
ժդ) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    

10. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը

Հանրային հեռուստառադիո-ընկերության խորհուրդ
28.02.2007

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

11. ՀՀ կենտրոնական բանկի 2006 թ. տարեկան հաշվետվության մասին

ՀՀ կենտրոնական բանկ
02.05.2007

ԱԺ մշտական հանձնաժողովներ, Վերահսկիչ պալատ

12. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2006 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Կառավարություն 31.07.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

13. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին մարդու իրավունքների պաշտպանի 2006 թ. տարեկան զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
02.04.2007
 

14. ՀՀ 2006 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Կառավարություն 28.04.2007

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

15. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 թ. տարեկան հաշվետվությունը

ԱԺ վերահսկիչ պալատ
23.04.2007

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

16. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
   

17. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

ՀՀ Նախագահ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


10 սեպտեմբերի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-014-4

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան