ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1352-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ, ՄՐԳԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՎԱՂԱՏՈՒՐԻ, ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք` Կոտայքի մարզի Ֆանտանի, դեկտեմբերի 9-ին կայանալիք` Շիրակի մարզի Գառնառիճի, դեկտեմբերի 16-ին կայանալիք` Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի, Գեղարքունիքի մարզի Արեգունիի, Շիրակի մարզի Նահապետավանի, Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Անուշավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, դեկտեմբերի 23-ին կայանալիք` Կոտայքի մարզի Զառի, Մրգաշենի, Շիրակի մարզի Շիրակի, Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի, Չափնիի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Նժդեհի, Ալվանքի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 3.814.565 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1.087.577 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Կոտայքի մարզի Ֆանտանի, Զառի, Մրգաշենի, Շիրակի մարզի Գառնառիճի, Նահապետավանի, Գեղանիստի, Անուշավանի, Շիրակի, Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի, Գեղարքունիքի մարզի Արեգունիի, Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի, Չափնիի, Նժդեհի, Ալվանքի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրության, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1352-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ, ՄՐԳԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՎԱՂԱՏՈՒՐԻ, ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ | Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 160000 |
այդ թվում` | ||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, | ||
նախագահի տեղակալի, քարտուղարի և անդամների աշխատավարձ | 160000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 66000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 3000 |
ընդամենը | 235000 | |
16 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (16 x 235000) | 3760000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր | ||
(10595 ընտրող + 10595 x 0.03) x 5 դրամ | 54565 | |
Ընդամենը | 3814565 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1352-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ, ՄՐԳԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՎԱՂԱՏՈՒՐԻ, ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. Գրասենյակային ծախսեր, ընտրողների ցուցակների կազմում և վարում (10595 ընտրող x 3,9 դրամ) |
41,321 | |
2. Փոստային ծառայության ծախսեր, ընտրողների ծանուցագրերի տպագրում և առաքում (10595 ընտրող x 98,75 դրամ) |
1,046,256 | |
Ընդամենը | 1,087,577 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |