ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2007 թվականի N 1229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 496-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2007/2008 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 496-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «229» թիվը փոխարինել «193» թվով, իսկ «բ» պարբերությունում «145» թիվը՝ «190» թվով,
բ. 3-րդ ենթակետում «11» թիվը փոխարինել «7» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2007/2008 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում տեղադրում և վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Աբրահամյան |
2007 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի N 1229-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթախումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | |||
այդ թվում` | |||
04 | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | ||
այդ թվում` | |||
10 | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | ||
այդ թվում՝ | |||
10. «Գիտական կադրերի պատրաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով իրականացվող պետական պատվեր | (475.0) | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (475.0) | ||
Կրթաթոշակներ | (380.0) | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (95.0) | ||
11. «Գիտական կադրերի պատրաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի միջոցով իրականացվող պետական պատվեր | 475.0 | ||
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 475.0 | ||
Կրթաթոշակներ | 380.0 | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 95.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի N 1229-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 496-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007/2008 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |