040.0554.04.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1998 թվականի N 554
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արթիկի հացաընդունման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 77495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Արթիկի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 77482 հազ. դրամ, որը համապատասխանում է 38741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 77482 հազ. դրամ, որը համապատասխանում է 38741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 19371 հազ. դրամ:
1.6. «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 13 հազ. դրամ, այդ թվում` սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 13 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության «Հորատում» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 70615 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արագածի ջրտնտ» բաց բաժնետիրական ընկերության:
2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 55764 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27882 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 55764 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27882 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 14851 հազ. դրամ, այդ թվում`
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 612 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 491 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1784 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 208 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5170 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 6388 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 198 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության N 2 շինարարական դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
3.2. «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 100 մ երկարությամբ երկաթգիծը և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:
3.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 33600 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ախուրյանի ջրտնտ» բաց բաժնետիրական ընկերության:
3.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 26688 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13344 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26688 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13344 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
3.6. «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6913 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2003 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 91 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1323 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 120 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 228 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 396 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2752 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2586,8 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. (4.1-ին կետն ուժը կորցրել է 13.03.00 N 110)
4.2. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 6 բնակելի վագոն-տնակը (Լոռու մարզ) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ստեփանավանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ստեփանավանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
4.3. Հաշվեկշռային մեթոդով 12416 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության:
4.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 12416 հազ. դրամ, որը համապատասխանում է 6208 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
4.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է` 12416 հազ. դրամ, որը համապատասխանում է 6208 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
4.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 3104 հազ. դրամ:
4.7. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գյումրիի ՏԱՏՁ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 221025 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի ՏԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության:
5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 182766 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60922 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 3000 դրամ անվանական արժեքով:
5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 182766 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60922 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 3000 դրամ անվանական արժեքով:
5.5. «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 38261,2 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 32252,6 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 723,4 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2326,9 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 190,7 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 297,4 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2470,2 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2470,2 հազ. դրամ:
5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասի գույքը (քաղ. Երևան, գ. Հաղթանակ)` ամբողջությամբ` դասական աճուրդով:
6.2. Սահմանել կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասի վաճառքի մեկնարկային գինը` 2585 հազ. դրամ:
6.3. Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
6.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
6.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայկապշին» պետական ձեռնարկության Զանգեզուրի և Սյունիքի կառույցների դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
7.2. Հաշվեկշռային մեթոդով 6654 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (ամբողջությամբ) աճուրդով` վերակազմավորելով «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» բաց բաժնետիրական ընկերության:
7.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1625 հազ. դրամ, որը համապատասխանում է 1625 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1625 հազ. դրամ, որը համապատասխանում է 1625 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.5. Սահմանել ընկերության բաժնետոմսերի փաթեթի վաճառքի մեկնարկային գինը` 1625 հազ. դրամ:
7.6. «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5029 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1290,8 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1033,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2052,5 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 2,1 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 329,2 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 320,5 հազ. դրամ:
7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
7.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 339645 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Եղեգնաձորի «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 40,87 տոկոս):
8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 198362 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 198362 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 81071 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 81071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. «Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 141282 հազ. դրամ, այդ թվում`
բանկերի երկարաժամկետ վարկերի գծով` 72735 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44327 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4447 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1186 հազ. դրամ.
հաշվարկներ` ստացված կանխավճարների գծով` 7761 հազ. դրամ
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1959 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 473 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 197 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 8197 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 8197 հազ. դրամ:
8.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
8.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 18773 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՇՇ-23» փակ բաժնետիրական ընկերության («ՇՄՇ-23» ՓԲԸ) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի)` վերակազմավորելով «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 17064 հազ. դրամ, որը համապատասխանում է 17064 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 13650 հազ. դրամ, որը համապատասխանում է 13650 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը տրոհել 10 լոտի` յուրաքանչյուրում 1365 բաժնետոմս:
9.5. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 1365 հազ. դրամ:
9.6. «ՇՇ-23» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1710 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 349 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 545 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 528 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 288 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 288 հազ. դրամ:
9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության աճուրդի անցկացման մասին:
9.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 13971 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Սիսիանի շինարարական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանշին» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9742 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9742 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7794 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7794 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Սիսիանի շինարարական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4229 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ փոխառությունների գծով` 150 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 392 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 712 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1436 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 416 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 141 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 543 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 439 հազ. դրամ:
10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
10.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանջուրավտոմատիկա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության:
11.2. Հաշվեկշռային մեթոդով 29445 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Երևանի «Ջուրավտոմատիկա» բաց բաժնետիրական ընկերության:
11.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 9993 հազ. դրամ, որը համապատասխանում է 9993 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 9993 հազ. դրամ, որը համապատասխանում է 9993 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2498 հազ. դրամ:
11.6. «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19452 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ փոխառությունների գծով` 2000 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3376 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 7144 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 569 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 295 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6068 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2590 հազ. դրամ:
11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
11.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
11.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
11.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |