«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1857-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 14 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դրա վարձակալ Ալֆոստ Խալաթյանին (անձնագիր` AA 0367737, տրված` 004-ի կողմից, այսուհետ` գնորդ):
1.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 410 հազ. դրամ:
1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Ն. Զարյան փողոցի N 22 հասցեում գտնվող շենքի տարածքները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:
2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով:
2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Մոսկովյան փողոցի N 33ա հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 455,4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել հայտնի գնորդ Հմայակ Հովհաննիսյանին (անձնագիր` AA 0420273, տրված` 001-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
(3.1-ին կետը փոփ. 12.02.04 N 84-Ն)
3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 13,015 մլն դրամ:
(3.2-րդ կետը փոփ. 12.02.04 N 84-Ն)
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 38 քառ. մետր ընդհանուր մակերեսով Հրազդանի փոստային մասնաճյուղի N 01 փոստային բաժանմունքի տարածքը (Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան) (այսուհետ` գույք)` գույքի արժեքի և օտարման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալը:
4.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությանը սույն որոշման 4.1-ին կետում նշված գույքը վաճառել հավանական գնորդ Վարազդատ Հակոբյանին (հասցեն` քաղ. Հրազդան, Միկրոշրջան, 314 շենք, բն. 6, անձնագիր` AA 0471015, տրված` 049-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
4.3. Սահմանել գույքի վաճառքի գինը` 280,86 հազ. դրամ:
4.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.3-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրու N 26 գիշերօթիկ դպրոցի 340,22 քառ. մետր մակերեսով ճաշարանային մասնաշենքը (այսուհետ` գույք) վաճառել հավանական գնորդ Յուրիկ Մինասյանին (անձնագիր` AB 0449576, տրված` 030-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
5.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 1,5 մլն դրամ:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Կապավոր» պանսիոնատի գույքը (այդ թվում` նաև շենքեր` 3 գլխավոր մասնաշենք, տնտեսական մասնաշենք և տրանսֆորմատորային ենթակայան (գտնվելու վայրը` Կոտայքի մարզ, բնակավայր Աղվերան) (այսուհետ` գույք) վաճառել «ՊԼԱՍ-ՈՒԼՏՐԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 5,51 մլն դրամ:
6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 3 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի ներդրում:
6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 6.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Նախագծող» պանսիոնատի գույքը (այդ թվում` նաև հիմնական մասնաշենք, ննջարանային մասնաշենք և փայտյա տնակ) (հասցեն` քաղ. Դիլիջան, Կամոյի 66) (այսուհետ` գույք) վաճառել հավանական գնորդ Աղավնի Հայրապետյանին (անձնագիր` AA 0461906, տրված` 013-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
7.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 4,85 մլն դրամ:
7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 3 տարվա ընթացքում կատարել 9 մլն դրամի ներդրում` համամասնորեն.
դ) պանսիոնատում բնակվող փախստական ընտանիքին ապահովել համարժեք բնակտարածքով կամ համապատասխան դրամական փոխհատուցմամբ:
7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 10 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` Ն. ԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)
NN |
Գույքի (տարածքի) գտնվելու վայրը, նկարագիրը |
Տարածքի մակերեսը |
Վաճառքի |
1. | Շենքի նկուղային հարկից տարածք |
230 |
2020 |
2. | Շենքի կիսանկուղային հարկից «Սենդո-րյու» կարատե-դո հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից վարձակալված և դրան հարակից տարածք |
295,2 |
5100 |
3. | Շենքի կիսանկուղային հարկից տարածք |
37,5 |
660 |
4. | Շենքի 8-րդ հարկից տարածք |
71,8 |
1270 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |