Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2007-01.01.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.02.16/4(152) Հոդ.413
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.11.2005
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.11.2005
Дата вступления в силу
25.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 23.03.07 N 06-Ն)

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումը:

 
Նախագահ
Ս. Մնացականյան 

 


Հավելված 1

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2005 թ.

թիվ 21-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 23.03.07 N 06-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1    Սույն հրահանգը սահմանում է «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

(1.1 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

1.2 Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3 Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից   հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար) և հաշվետու ամսվա համար:

1.4 Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

1.5  Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1 Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է նյութական արժեքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

2.2 Մանրածախ  առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

2.3 Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

(2.3 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

2.4 Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

2.5 Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում՝

> գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

> ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

> ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

> տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

2.6  Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Տող 01-ը` առևտրի շրջանառությունը ներառում է տող 01.1` մանրածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 52) և տող  01.2` մեծածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 51), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ  «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 231-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 301 տեղեկագրում) և «Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների»  (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ  09-Ն որոշմամբ, հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ 6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով) :

(3.1 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

3.2 Տող 01.1-ը ներառում է խանութներում` մասնագիտացված և ոչ մասնագիտացված, խանութներից դուրս`  փոստի (ըստ պատվերների), անմիջական վաճառքը հեռուստատեսության, ռադիոյի և հեռախոսի, աճուրդների, ինտերնետի, ավտոմատների, շրջիկ վաճառողների, կրպակների, տաղավարների, շուկաների և այլնի միջոցով, վաճառված պարենային  և ոչ պարենային ապրանքների վաճառքը:

(3.2 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

3.3 Տող 01.1.1-ը ներառում է  ավտոմեքենաների (ներառյալ ուղևորատար և բեռնատար)  մանրածախ վաճառքը:

(3.3 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

3.4 Տող 01.1.2-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական նորոգումը, շարժիչների նորոգումը, էլեկտրասարքավորանքի նորոգումը, ընթացիկ սպասարկումը, լվացումը, փայլեցումը, ներկումը և այլն:

3.5 Տող 01.1.3-ը ներառում է բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ և նավթային գազի, շարժիչային վառելիքին զուգակցող մթերքի` քսանյութերի, պաղեցնող, փայլեցնող նյութերի  և այլ տեսակի նյութերի վաճառքը:

(3.5 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)

3.6 Տող 01.2-ը ներառում է` ապրանքների վաճառքը (առանց ձևափոխման) մանրածախ վաճառողներին, արդյունաբերական, առևտրային և մասնագիտական օգտագործողներին, այլ մեծածախ վաճառողներին, ինչպես նաև  ապրանքային բրոքերների, գործակալների գործունեությունը:

Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:

(3.6 կետը լրաց. 23.03.07 N 06-Ն)

3.7 Տող 02-ը ներառում է` հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ  փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:

3.8 Տող 03` աշխատողների միջին ցուցակային թվաքանակը  ամսվա  համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ 

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը

1. Ազգային վիճակագրական ծառայության գործակալություն (տարածքային 43333 բաժին) իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
 

 

Ով է ներկայացնում ___________________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________

______________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________

______________________________________

I  I  I  I  I  I  I 

 

 (փոստային դասիչ)

Մարզը________________________________ Համայնքը _______________


Պետական ռեգիստրում գրանցման համարը


I  I  I  I  I  I  I  I  I  I  I  I
 


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը


 I  I  I  I  I  I  I  I  I

Հարկ վճարողի հաշվարկման համարը


 I  I  I  I  I  I  I  I  I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԱՌԵՎՏՈՒՐ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

07 նոյեմբերի 2005 թ.

թիվ 21-Ն որոշմամբ

 

«Տպագրված է»

 

 

Չլրացնել ß

ՏԳՏԴ I   I   I   I   I   I

 

Մարզը  I  I  I

 

Համայնքը  I  I  I  I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

հունվար __________________ 200_ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

հազ. դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Հաշվետու ժամանակա-շրջանում

այդ թվում`

 

գյուղական վայրերում տարվա սկզբից

Նախորդ տարվա  համապա-տասխան ժամանա-կաշրջանում
տարվա սկզբից հաշվետու ամիս տարվա սկզբից հաշվետու ամիս
Ա Բ 1 2 3 4 5

Առևտրի շրջանառություն,

ընդամենը (առանց ԱԱՀ),(01.1+ 01.2 տողերի գումարը)

01          

այդ թվում`

մանրածախ առևտրի

շրջանառություն, ընդամենը

01.1           

դրանից` ավտոմեքենաների

առևտուր

01.1.1          

ավտոմեքենաների

տեխնիկական

սպասարկում և

նորոգում

01.1.2          

շարժիչային

վառելիքի

առևտուր

01.1.3          

մեծածախ առևտրի

շրջանառություն,

ընդամենը

01.2          
Ապրանքային մնացորդ 02 x    

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ 03  

 

 

Ղեկավար 

______________________

(Ազգանուն, անուն)

__________________

(Ստորագրություն)

Լրացնող 

______________________

(Ազգանուն, անուն)

__________________

(Ստորագրություն)

(գլխավոր հաշվապահ  կամ այլ լիազորված անձ)

_____________________

(Հեռախոսահամար(ներ))

« __ » _________200__թ.

(լրացման ամսաթիվը)

 

 Էլեկտրոնային փոստ ________@_______ 

(Ձևը փոփ. 23.03.07 N 06-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2010, թիվ 33-Ն 01.01.2011, N 21-Ն
27.10.2009, թիվ 32-Ն 01.01.2010, N 21-Ն
23.03.2007, N 06-Ն 12.05.2007, N 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան