ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2007 թվականի N 784-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1335-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի օտարման գործարքից առաջացած փոխհարաբերությունների կարգավորման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1335-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման 1-ին կետի «բ» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ընկերության հաշվին է փոխանցում 2694,0 մլն դրամ գումար, վերջինս, իր հերթին, ստացված գումարն ուղղում է աշխատավարձի (1280,0 մլն դրամ), եկամտահարկի (179,0 մլն դրամ) և սոցիալական վճարների (1235,0 մլն դրամ) գծով առկա պարտավորությունների մարմանը».
2) հինգերորդ պարբերության մեջ «7710,0 մլն դրամ» և յոթերորդ պարբերության մեջ «2120,0 մլն դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «7544,7 մլն դրամ» և «2106,3 մլն դրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|