Գլխավոր տեղեկություն
Номер
N 453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2007-07.08.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.587
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.04.2007
Дата вступления в силу
20.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 453-Ն

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման ուղեգրի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 453-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ և 12-րդ կետերում նշված այլ անձանց` պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Պարագաները տրամադրվում են բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից տրված ուղեգրի հիման վրա:

4. Հաշմանդամներին պարագաներն առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ` սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին պարագաները տրամադրվում են անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:

5. Պարագաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված` պարագաներ արտադրող կամ տրամադրող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

6. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Հաշմանդամներին պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան ժամկետով:

Ելնելով ֆիզիոլոգիական առանձնահատկություններից` երեխաների օրթեզավորումը կատարվում է տարեկան երկու անգամ:

8. Հաշմանդամներին սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման և օրթեզավորման անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը:

9. Առաջին անգամ պրոթեզավորման համար դիմած` ստորին վերջույթի անդամահատում ունեցող հաշմանդամի համար, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, պատրաստվում և նրան է տրամադրվում բուժամարզական պրոթեզ:

10. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):

11. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:

12. Հաշմանդամ և սոցիալապես անապահով կանանց տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ, ինչպես նաև կրծկալ-ամրակներ` տարեկան մեկ հատ:

13. Ելնելով երեխաների զարգացման առանձնահատկություններից` նրանց կարող են տրամադրվել օրթեզներ և կորսետներ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած կարգով:

 

III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, պրոթեզի և օրթեզի կոշիկ` մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից` կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ:

15. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի դեֆորմացիայով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում են սայլակներ (հեծանվասայլակ, թիկնասայլակ, նստասայլակ, զբոսասայլակ, փոքր տրամաչափի սայլակ):

Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո հեծանվասայլակ ստացած հաշմանդամին իր դիմումի համաձայն կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակ:

17. Տարածքային մարմինը լսողական սարքեր տրամադրում է հաշմանդամներին` վերականգնողական անհատական ծրագրի ու սուրդոլոգի եզրակացության հիման վրա, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ու մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:

 

V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Սույն կարգի 4-րդ և 12-րդ կետերում նշված անձինք պարագաներ ստանալու համար դիմում են տարածքային մարմին` ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), նշված անձանց համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիր, լսողական սարք ստանալու համար` նաև սուրդոլոգի եզրակացությունը, իսկ աչքի և ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:

19. Տարածքային մարմինը քաղաքացու դիմումը գրանցում է մատյանում, քաղաքացու` սոցիալապես անապահով լինելու դեպքում դրա մասին նշում է մատյանում և դիմումի ու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքացուն ուղեգրում համապատասխան կազմակերպություն` նշելով ուղեգրի տրամադրման հիմքերը:

20. Պարագաներ ստացող` սույն կարգի 4-րդ և 12-րդ կետերում նշված անձանց համար կազմակերպությունում լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, արժեքը, տրամադրման ժամկետը, անվճար տրամադրման իրավական հիմքը: Կազմակերպությունն իրականացված միջոցառումների մասին հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության կնիքով:

21. Անձը, կազմակերպությունից պարագաներ ստանալիս, ստորագրում է իր անձնական քարտում:

22. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

24. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:

25. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:

26. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսում պարագաներ ստացած հաշմանդամների մասին հաշվետվություն` տեղեկանքում նշելով ծառայության առաջնակի կամ կրկնակի լինելու, իսկ կրկնակիի դեպքում` նաև նախորդ անգամ ստացած նմանատիպ ծառայության ժամկետի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 453-Ն որոշման

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ
Անվանումները Օգտագործման ժամկետը
1.

Պրոթեզներ

 
1)

Ստորին վերջույթների պրոթեզներ

երեք տարի
2)

Վերին վերջույթների պրոթեզներ

չորս տարի
3)

Սրունքի  օրթոպրոթեզ

երեք տարի
2.

 Օրթեզներ

վեց ամիս-մեկ տարի
3.

Ապարատներ

երկու տարի
4.

Սեղմիրաններ

երկու տարի
5.

Աղեկապեր

մեկ տարի
6.

Կոշիկներ

 
1)

Պրոթեզի, օրթեզի (տարեկան` երկու զույգ)

վեց ամիս
2)

Օրթոպեդիկ  (տարեկան` երկու զույգ)

վեց ամիս
7.

Վերականգնման տեխնիկական միջոցներ

 

1)

Ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի
2)

Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի
3)

Սուպինատորներ

մեկ տարի
4)

Կրծքագեղձի պրոթեզ և կրծկալ-ամրակ

մեկ տարի
5)

Լսողական  սարքեր

երեք տարի
6)

Հաշմանդամի սայլակ

երեք տարի
7)

Փոքր տրամաչափի սայլակ

երկու տարի
8)

Քայլակներ

երեք տարի
8.

Աչքի պրոթեզ

երեխաների համար` մեկ
տարի, մեծահասակների
համար` երկու տարի
9.

Ձայնաստեղծ սարքեր

հինգ տարի

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան