ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2007 թ. |
թիվ 85-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի փետրվարի 16-ի և 2007 թվականի փետրվարի 22-ի հայտերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի թիվ 238-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10-ի 2-րդ գլխի 9-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 15-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Մերժել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղին քաղաք Երևան, Տիգրան Մեծի 10 հասցեում արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության 2007 թվականի փետրվարի 16-ի և 2007 թվականի փետրվարի 22-ի հայտերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Երևան, Պ. Տիչինայի փողոց, 3-րդ նրբանցք, 2/2 շենք) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|