ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2001 թվականի N 633
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 166 ՀՐԱՄԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշմամբ հաստատված գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի 14-րդ կետին համապատասխան`
1. Գրանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգը հաստատելու մասին» N 166 հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` սահմանված կարգով ապահովել նշված հրամանի հաշվառումը և հրատարակումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |