Գլխավոր տեղեկություն
Номер
N 275-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2007-01.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.436
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.03.2007
Дата вступления в силу
14.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2007 թվականի N 275-Ն

ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունների կողմից հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ մշակել սույն որոշման N 1 հավելվածի տեղեկությունների ձևի մշակման համակարգչային ծրագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է գույքը հաշվառող և գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների (այսուհետ` կազմակերպություն) կողմից հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Սահմանել, որ իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնում են`

1) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները` համաձայն N 1 ձևի.

2) շարժական գույքի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ` համաձայն N 2 ձևի`

ա. ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

բ. ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,

գ. օդային փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,

դ. գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,

ե. ճանապարհաշինարարական և այլ մեքենաների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.

3) արժեթղթերի գործարքների վերաբերյալ` կենտրոնական դեպոզիտարիան` համաձայն N 2 ձևի:

3. Սահմանել, որ սույն կարգով նախատեսված տեղեկությունները մշակվում են հարկային մարմնից ստացած համակարգչային ծրագրով և ներկայացվում են մագնիսական կրիչով:

4. Կազմակերպությունները սույն կարգով սահմանված ձևով առաջին անգամ տեղեկություններ ներկայացնում են 2007 թվականի 1-ին եռամսյակի համար:

5. Սույն կարգի N 1 ձևը լրացվում է հետևյալ կարգով`

1) «20.... թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «....................... եռամսյակում» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

3) «I. Տեղեկություններ ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող ստորաբաժանման անվանումը.

4) «II. ՀՎՀՀ-ն» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը.

5) «III. Գտնվելու վայրը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող ստորաբաժանման գտնվելու վայրը.

6) «IV. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող ստորաբաժանման` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

7) «V. Հարկային մարմնի անվանումը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող ստորաբաժանման հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը.

8) «VI. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) «1. NN» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

10) «2. Անշարժ գույքի նպատակային նշանակությունը» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

 

Անշարժ գույքի
ծածկագիրը
(կոդը)
Անշարժ գույքի նպատակային նշանակությունը
1 1 անհատական բնակելի տուն
1 2 բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան
1 3 այգետնակ (ամառանոց)
1 4 բազմաբնակարան բնակելի շենք
1 5 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք
1 6 ավտոտնակ
2   հասարակական նշանակության շենք կամ շինություն
3   արտադրական նշանակության շենք կամ շինություն
4   հողամաս

 

11) «3. Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

 

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)
Գործարքի տեսակը
09 անշարժ գույքի նվիրատվություն
11 անշարժ գույքի ժառանգություն
14 անշարժ գույքի առուվաճառք
21 նոր անշարժ գույքի առաջացում (այդ թվում՝ կառուցում)
22 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում

 

12) «4. Անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն).

13) «5. Օտարողի բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 5-րդ սյունակում նշվում է «100%»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-4-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 5-8-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքն օտարող համասեփականատերերի տվյալները, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 5-րդ սյունակում նշվում է «համատեղ», իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-4-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 5-8-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքն օտարող բաժնային սեփականատերերի տվյալները, ընդ որում, յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց` 5-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով,

դ. բաժնային սեփականության մի բաժնեմասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված համասեփականատերերի տվյալները լրացվում են 5-8-րդ սյունակներում հաջորդական տողերում, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 5-րդ սյունակում նշվում է համասեփականատերերին պատկանող բաժնեմասը, իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը: Բաժնային մյուս սեփականատերերի տվյալները և նրանց պատկանող բաժնեմասն արտացոլվում են սույն կետի 13-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված կարգով.

14) «6. Օտարողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են օտարողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները (անձնագրային տվյալների առկայության դեպքում)` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

15) «7. Օտարողի սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ» սյունակում լրացվում է օտարողի սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական ապահովության քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` ՀՎՀՀ-ն.

16) «8. Օտարողի հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

17) «9. Ձեռք բերողի բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 9-րդ սյունակում նշվում է «100%»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-4-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքը ձեռք բերող համասեփականատերերի տվյալները, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում նշվում է «համատեղ», իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 9-րդ սյունակում դրվում է «-» նշանը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-4-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքն օտարող բաժնային սեփականատերերի տվյալները, ընդ որում, յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով,

դ. բաժնային սեփականության մի բաժնեմասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված համասեփականատերերի տվյալները լրացվում են 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերում, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում նշվում է համասեփականատերերին պատկանող բաժնեմասը, իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 9-րդ սյունակում դրվում է «-» նշանը: Բաժնային մյուս սեփականատերերի տվյալները և նրանց պատկանող բաժնեմասն արտացոլվում են սույն կետի 17-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված կարգով.

18) «10. Ձեռք բերողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են ձեռք բերողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները (անձնագրային տվյալների առկայության դեպքում)` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

19) «11. Ձեռք բերողի սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ» սյունակում լրացվում է ձեռք բերողի սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական ապահովության քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը.

20) «12. Ձեռք բերողի հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

21) եթե գործարքը միաժամանակ վերաբերում է շենքին, շինությանը և հողամասին, ապա սույն կարգի N 1 ձևում լրացվում են միայն շենքերի, շինությունների տվյալները, իսկ եթե գործարքը վերաբերում է չկառուցապատված (դատարկ) հողամասին (այդ թվում նաև գյուղատնտեսական նշանակության), ապա սույն կարգի N 1 ձևում լրացվում են տվյալ հողամասի տվյալները.

22) գույքի փոխանակության գործարքների դեպքում` եթե`

ա. անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (N 1 ձևի 1-ին սյունակ), ընդ որում, սույն կարգի N 1 ձևի 2-12-րդ սյունակները լրացվում են գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ 13-րդ սյունակում նշվում են «փոխանակում անշարժ գույքի հետ» բառերը,

բ. անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (N 1 ձևի 1-ին սյունակ), ընդ որում` 2-12-րդ սյունակները լրացվում են առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ 13-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Անշարժ գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

23) նոր առաջացած (այդ թվում` կառուցված) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս 5-8-րդ սյունակները չեն լրացվում.

24) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու դեպքում 9-12-րդ սյունակները չեն լրացվում.

25) անշարժ գույքին առնչվող գործարքների վերաբերյալ այլ տեղեկություններ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է գրավոր հարցումների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Շարժական գույքի վերաբերյալ տեղեկությունները սույն կարգի N 2 ձևում լրացվում են հետևյալ կարգով`

1) «20___ թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «____________ եռամսյակում» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

3) «I. Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը.

4) «II. ՀՎՀՀ-ն» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.

5) «III. Գտնվելու վայրը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության գտնվելու վայրը.

6) «IV. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

7) «V. Հարկային մարմնի անվանումը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը.

8) «VI. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) «1. NN» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

10) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

 

Շարժական
գույքի
ծածկագիրը
(կոդը)
Շարժական գույքի տեսակը
201 Ավտոմոբիլային տրանսպորտի միջոց
202 Անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ
203 Կցորդ, կիսակցորդ
204 Օդային փոխադրամիջոց
205 Ջրային փոխադրամիջոց

 

11) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետում նշված գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).

12) «4. Բովանդակությունը» սյունակում լրացվում են շարժական գույքի մակնիշը և թողարկման տարեթիվը.

13) «5. Չափը» սյունակում դրվում է «-» նշանը.

14) «6. Չափման միավորը» սյունակում դրվում է «-» նշանը.

15) «7. Պայմանագրի գումարը» սյունակում լրացվում են` գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված գումարի մեծությունը, գույքի վարձակալության դեպքում` վարձակալական պայմանագրի ամբողջ արժեքը: Նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման, հատուցում չենթադրող այլ դեպքերում կամ, եթե պայմանագրի գումարը հայտնի չէ` 7-րդ սյունակում դրվում է «-» նշանը.

16) «8. ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է 7-րդ` «Պայմանագրի գումարը» սյունակում նշված գումարի արժույթի ԻՍՕ կոդը: Նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման, հատուցում չենթադրող այլ դեպքերում կամ, եթե պայմանագրի գումարը հայտնի չէ` 8-րդ սյունակում դրվում է «-» նշանը.

17) «9. Օտարողի (վարձատուի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 9-րդ սյունակում նշվում է «100%»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-8-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքն օտարող համասեփականատերերի տվյալները, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում նշվում է «համատեղ», իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 9-րդ սյունակում դրվում է «-» նշանը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-8-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքն օտարող բաժնային սեփականատերերի տվյալները, ընդ որում, յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով,

դ. բաժնային սեփականության մի բաժնեմասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված համասեփականատերերի տվյալները լրացվում են 9-12-րդ սյունակներում հաջորդական տողերում, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 9-րդ սյունակում նշվում է համասեփականատերերին պատկանող բաժնեմասը, իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 9-րդ սյունակում դրվում է «-» նշանը: Բաժնային մյուս սեփականատերերի տվյալները և նրանց պատկանող բաժնեմասն արտացոլվում են սույն կետի 17-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված կարգով.

18) «10. Օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

19) «11. Օտարողի (վարձատուի) սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ-ն» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը.

20) «12. Օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

21) «13. Ձեռք բերողի (վարձակալի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 13-րդ սյունակում նշվում է «100%»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1- 8-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 13-16-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքը ձեռք բերող համասեփականատերերի տվյալները, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 13-րդ սյունակում նշվում է «համատեղ», իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 13-րդ սյունակում դրվում է «-» նշանը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլելիս 1-8-րդ սյունակները լրացվում են մեկ տողով, իսկ 13-16-րդ սյունակներում հաջորդական տողերով լրացվում են գույքը ձեռք բերող բաժնային սեփականատերերի տվյալները, ընդ որում, յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց` 13-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով,

դ. բաժնային սեփականության մի բաժնեմասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ձեռք բերող մի քանի անձանց, ապա նշված համասեփականատերերի տվյալները լրացվում են 13-16-րդ սյունակներում հաջորդական տողերում, ընդ որում, առաջին համասեփականատիրոջ տվյալների դիմաց` 13-րդ սյունակում նշվում է համասեփականատերերին պատկանող բաժնեմասը` տոկոսներով, իսկ մնացած համասեփականատերերի տվյալների դիմաց` 13-րդ սյունակում դրվում է «-» նշանը: Բաժնային մյուս սեփականատերերի տվյալները և նրանց պատկանող բաժնեմասերն արտացոլվում են սույն կետի 21-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված կարգով.

22) «14. Ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

23) «15. Ձեռք բերողի (վարձակալի) սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը.

24) «16. Ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

25) «17. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը` «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ դրվում է «-» նշանը.

26) նոր ստեղծված շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս, ինչպես նաև երբ հայտնի չեն օտարողի վերաբերյալ տվյալները` սույն կարգի N 2 ձևի 7-12-րդ և 17-րդ սյունակները չեն լրացվում.

27) շարժական գույքը լուծարելու դեպքում սույն կարգի N 2 ձևի 7-րդ, 8-րդ, 13-17-րդ սյունակները չեն լրացվում.

28) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «18. Ծանոթագրություն» սյունակում նշվում են պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), ինչպես նաև թե 7-րդ սյունակում նշված պայմանագրի գումարն ինչ ժամանակաշրջանի համար է նախատեսված: Եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «18. Ծանոթագրություն» սյունակում նշվում է նաև «անժամկետ» բառը:

7. Արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները սույն կարգի N 2 ձևում լրացվում են հետևյալ կարգով`

1) «20__ թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «____________ եռամսյակում» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

3) «I. Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը.

4) «II. ՀՎՀՀ-ն» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.

5) «III. Գտնվելու վայրը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության գտնվելու վայրը.

6) «IV. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

7) «V. Հարկային մարմնի անվանումը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը.

8) «VI. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) «1. NN» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

10) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է «401» ծածկագիրը (կոդը).

11) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետում նշված գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).

12) «4. Բովանդակությունը» սյունակում լրացվում են արժեթուղթ թողարկողի (էմիտենտի) անվանումը և արժեթղթի տեսակը (բաժնետոմս, պարտատոմս, մուրհակ և այլն).

13) «5. Չափը» սյունակում լրացվում է արժեթղթերի թիվը.

14) «6. Չափման միավորը» սյունակում լրացվում է «հատ» բառը.

15) «7. Պայմանագրի գումարը» սյունակում լրացվում է` գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված գումարի մեծությունը: Նվիրատվության, ժառանգության և հատուցում չենթադրող այլ դեպքերում կամ եթե պայմանագրի գումարը հայտնի չէ` 7-րդ սյունակում դրվում է «-» նշանը.

16) «8. ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է 7-րդ` «Պայմանագրի գումարը» սյունակում նշված գումարի արժույթի ԻՍՕ կոդը: Նվիրատվության, ժառանգության և հատուցում չենթադրող այլ դեպքերում կամ եթե պայմանագրի գումարը հայտնի չէ` 8-րդ սյունակում դրվում է «-» նշանը.

17) «9. Օտարողի (վարձատուի) բաժնեմասը» սյունակում դրվում է «-» նշանը.

18) «10. Օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են օտարողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

19) «11. Օտարողի (վարձատուի) սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ» սյունակում լրացվում է օտարողի սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը.

20) «12. Օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

21) «13. Ձեռք բերողի (վարձակալի) բաժնեմասը» սյունակում դրվում է «-» նշանը.

22) «14. Ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը» սյունակում լրացվում են ձեռք բերողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

23) «15. Ձեռք բերողի (վարձակալի) սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ» սյունակում լրացվում է ձեռք բերողի սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական քարտի տվյալների առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը.

24) «16. Ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

25) «17. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը` «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ դրվում է «-» նշանը.

26) նոր կազմակերպություն գրանցվելու դեպքում 7-րդ սյունակում լրացվում է ֆիզիկական անձի մասնակցության գումարը` հիմնադիր փաստաթղթերում նշված կանոնադրական կապիտալում, իսկ 9-12-րդ սյունակներում դրվում է «-» նշանը: Կազմակերպության կանոնադիր կապիտալի փոփոխության (աճ կամ նվազում) կամ կանոնադիր կապիտալում ֆիզիկական անձի մասնակցության գումարի փոփոխության (աճ կամ նվազում) դեպքերում 7-րդ սյունակում լրացվում է ֆիզիկական անձի մասնակցության գումարը` հիմնադիր փաստաթղթերում նշված կանոնադիր կապիտալում` փոփոխությունից հետո, 9-12-րդ սյունակներում դրվում է «-» նշանը, իսկ 18-րդ սյունակում` համապատասխանաբար «կանոնադիր կապիտալի աճ», «կանոնադիր կապիտալի նվազում», «մասնակցության գումարի աճ» կամ «մասնակցության գումարի նվազում» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20___ ԹՎԱԿԱՆԻ ___________ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I.

Տեղեկություններ ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման անվանումը

 

II.

ՀՎՀՀ-ն

 

III.

Գտնվելու վայրը

 

IV.

Հեռախոսահամարը

 

V.

Հարկային մարմնի անվանումը

 

VI.

Ամսաթիվը

 

NN
ը/կ

Անշարժ
գույքի
նպատա-
կային
նշա-
նակու-
թյունը

Գոր-
ծարքի
տեսակը

Անշարժ
գույքի
գտնվելու
վայրը
(հասցեն)

Օտարողի

Ձեռք բերողի

Ծանոթա-
գրություն

բաժնե-
մասը

անունը,
ազգանունը,
հայրանունը,
անձնագրի
տվյալները
կամ
անվանումը

սոցիալա-
կան քարտի
համարը կամ
ՀՎՀՀ-ն

հաշվառ-
ման վայրը

բաժնե-մասը

անունը,
ազգանունը, հայրանունը,
անձնագրի տվյալները
կամ
անվանումը

սոցիալա-
կան քարտի համարը
կամ
ՀՎՀՀ-ն

հաշվառ-
ման
վայրը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

20___ ԹՎԱԿԱՆԻ ____________ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I.

Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը կամ նոտարի անվանումը

 

II.

ՀՎՀՀ-ն

 

III.

Գտնվելու վայրը

 

IV.

Հեռախոսահամարը

 

V.

Հարկային մարմնի անվանումը

 

VI.

Ամսաթիվը

 

NN
ը/կ

Գույքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի ծածկագիրը
(կոդը)

Բովանդա-
կությունը

Չափը

Չափման միավորը

Պայմանագրի գումարը

ԻՍՕ
կոդը

Օտարողի (վարձատուի)

բաժնեմասը

անունը,
ազգանունը,
հայրանունը,
անձնագրի
տվյալները կամ
անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օտարողի (վարձատուի)

Ձեռք բերողի (վարձակալի)

Վճարման ձևը

Ծանոթագրություն

սոցիալական քարտի համարը կամ ՀՎՀՀ-ն

հաշվառման վայրը

բաժնեմասը

անունը, ազգանունը, հայրանունը,
անձնագրի տվյալները կամ անվանումը

սոցիալական
քարտի
համարը կամ
ՀՎՀՀ-ն

հաշվառ-
ման վայրը

11

12

13

14

15

16

17

18

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 275-Ն որոշման

Կ Ա Ր Գ  ԵՎ  Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի, առևտրային, ոչ առևտրային կազմակերպության, հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության, անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` կազմակերպություններ) կողմից հարկային մարմնի պահանջով ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) ներկայացնելու կարգը և ժամկետները:

2. Հարկային մարմինը կազմակերպություններից տեղեկություններ կարող է պահանջել 2008 թվականի հունվարի 1-ից հետո կատարված գործարքների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանի հիման վրա հարկային մարմինը կազմակերպություններից կարող է տեղեկություններ պահանջել մեկ միլիոն դրամ ընդհանուր արժեքը գերազանցող գործարքների վերաբերյալ: Մեկ միլիոն դրամ ընդհանուր արժեքը գերազանցող գործարքների վերաբերյալ տեղեկությունները կազմակերպությունները պահում են գործարքի և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում:

4. Անկախ սույն կարգի 3-րդ կետի դրույթներից` հարկային մարմինն առանձին կազմակերպություններից տեղեկություններ կարող է պահանջել ծանուցագրի հիման վրա: Ծանուցագիրը կարող է վերաբերել կազմակերպության կողմից այն ստանալու ամսվան հաջորդող ժամանակաշրջանում իրականացված գործարքներին: Ծանուցագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

5. Հարկային մարմինը կազմակերպությունից սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է պահանջել տեղեկություններ` հրամանի տարվա, դրան նախորդող 3 տարիների, ինչպես նաև հետագա ժամանակաշրջանի ընթացքում իրականացրած գործարքների վերաբերյալ:

6. Նույն կազմակերպության կողմից մինչև 10 գործարքի վերաբերյալ տեղեկությունները կարող են ներկայացվել թղթային կրիչով, իսկ 10-ից ավելի գործարքների դեպքում` էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները պարտավոր են իրականացրած գործարքների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն ձևի, հարկային մարմին ներկայացնել`

1) սույն կարգի 3-րդ կետում նշված գործարքների վերաբերյալ` հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ.

2) յուրաքանչյուր ամսվա համար` այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:

8. Կազմակերպությունը ձևը լրացնում է հետևյալ կարգով`

1) «___ _________ 20___ թ. «___ ____________ 20___ թ.» արտահայտության կետերով առանձնացված մասերում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «I. Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը.

3) «II. ՀՎՀՀ-ն» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.

4) «III. Գտնվելու վայրը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության գտնվելու վայրը.

5) «IV. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

6) «V. Հարկային մարմնի անվանումը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը.

7) «VI. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

8) «1. NN» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

9) «2. Գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի` անունը, ազգանունը, հայրանունը» սյունակում լրացվում են գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը.

10) «3. Գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի` անձնագրային տվյալները» սյունակում լրացվում են գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի անձնագրային տվյալները` սերիան, համարը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

11) «4. Գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի` սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (սոցիալական քարտի տվյալների առկայության դեպքում).

12) «5. Գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

13) «6. Ձեռք բերվող կամ օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը` ձեռքբերում» սյունակում լրացվում է ֆիզիկական անձի կողմից ձեռք բերվող գույքի անվանումը: Ընդ որում, անշարժ գույքի ձեռքբերման դեպքում լրացվում է նաև դրա գտնվելու վայրը.

14) «7. Ձեռք բերվող կամ օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը` օտարում» սյունակում լրացվում է ֆիզիկական անձի կողմից օտարվող գույքի անվանումը: Ընդ որում, անշարժ գույքի օտարման դեպքում լրացվում է նաև դրա գտնվելու վայրը.

15) «8. Գործարքի ամսաթիվը» սյունակում լրացվում է գործարքի կայացման (սեփականության իրավունքի փոխանցման) ամսաթիվը.

16) «9. Գործարքի գումարը» սյունակում լրացվում են առուվաճառքի պայմանագրում արտացոլված գումարի մեծությունը, այդ թվում` անուղղակի հարկերը: Նվիրատվության, ժառանգության և հատուցում չենթադրող այլ դեպքերում` աղյուսակի 9-րդ սյունակի համապատասխան տողում դրվում է «-» նշանը.

17) «10. ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է 9-րդ` «Գործարքի գումարը» սյունակում նշված գումարի արժույթի ստանդարտների միջազգային կազմակերպության կողմից հաստատված ԻՍՕ կոդը: Նվիրատվության, ժառանգության և հատուցում չենթադրող այլ դեպքերում աղյուսակի 10-րդ սյունակի համապատասխան տողում դրվում է «-» նշանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ
___ ___________ 20 ____ Թ. ___ _____________ 20 ___ Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I.

Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը

 

II.

ՀՎՀՀ-ն

 

III.

Գտնվելու վայրը

 

IV.

Հեռախոսահամարը

 

V.

Հարկային մարմնի անվանումը

 

VI.

Ամսաթիվը

 

NN
ը/կ

Գույք ձեռք բերող կամ օտարող ֆիզիկական անձի

Ձեռք բերվող կամ օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը

Գործարքի

ԻՍՕ
կոդը

 

անունը, ազգանունը, հայրանունը

անձնագրային տվյալները

սոցիալական քարտի համարը

հաշվառման վայրը

ձեռքբերում

օտարում

ամսաթիվը

գումարը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 1421-Ն 01.01.2012, N 275-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան