«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 262-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սարքավորումների փորձաքննությունը ներառում է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունում օգտագործվող սարքավորումները:
3. Սարքավորումների փորձաքննությունն անց է կացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն)` թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած տվյալ իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։
4. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը տեսչություն մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:
Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի տարածքում` փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին տեղյակ պահելուց հետո:
5. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը տեսչության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, զտարկման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը` հայերեն տարբերակով:
6. Սարքավորումների փորձաքննության համար տեսչությունն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:
7. Տեսչության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետներն անարգել կարող են զննել և ուսումնասիրել այն ամենը (շենք, շինություններ, արտադրական հրապարակներ, սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ, փաստաթղթեր և այլն), ինչը կապված է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության հետ և հանդիսանում է փորձաքննության առարկա։
8. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) տեսչության ներկայացուցիչը (ներկայացուցիչները), տվյալ զտարկող կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում:
Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը տրամադրվում է տվյալ զտարկող կազմակերպությանը, իսկ մեկ օրինակը` տեսչությանը:
9. Կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կողմից եզրակացությունը չստորագրվելու դեպքում եզրակացությունում կատարվում է համապատասխան նշում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է տեսչության պետի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ՝
ա) համապատասխանում է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին,
բ) չի համապատասխանում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
10. Սարքավորումների փորձաքննության բացասական (այսինքն՝ «Չի համապատասխանում») եզրակացության մեջ կոնկրետ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում օրենքի պահանջները։
Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ֆինանսներիև էկոնոմիկայի նախարարության մետաղա- փորձական վերահսկողության տեսչության պետ _____________________ _____ _______________ 200 թ. |
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_____ __________________ 200 թ. |
____________________________________________________________ (պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը) |
Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների |
|
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
Կազմակերպության անվանումը ________________________________________ |
Սարքավորումները _________________________________________________ |
_____________________________________________________________ (համապատասխանում են կամ չեն համապատասխանում |
_____________________________________________________________ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին` նշել հոդվածները և մասերը) |
|
Տեսչության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) ______________________________ |
____________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Զտարկող կազմակերպության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) ___________________ |
____________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Հրավիրված մասնագետներ ___________________________________________ |
____________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |