«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 ապրիլի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60304078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2004 թ. |
N 10-Ն |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» Ձև թիվ 1-ԳԻՆ (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ա. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1-ԳԻՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» (թիվ 1-Գին (տարեկան)) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:
Հարցաթերթը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ):
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» (թիվ 1-Գին (տարեկան)) հարցաթերթը ներկայացվում է ըստ դիտարկման հարցաթերթում նշված ժամկետի:
Հարցաթերթը կազմվում է տարեկան պարբերականությամբ:
Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալում ունեցել է փաստացի առավել մեծ տեսակարար կշիռ:
Սույն իմաստով թողարկված պատրաստի արտադրանք են համարվում կազմակերպության կողմից արտադրված այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք.
- իրացվում են (վաճառվում են կամ փոխանակվում այլ ապրանքների ու ծառայությունների հետ (բարտեր)),
- նախատեսված են աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար,
- ընդգրկվում են պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը),
- օգտագործվում են կազմակերպության սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով):
Հարցաթերթը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդյունաբերական արտադրանքի գների դիտարկումը կատարվում է արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:
Արդյունաբերական արտադրանքի գների փոփոխության դիտարկումն իրականացվում է ընտրանքային կարգով ընտրված արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպությունների տվյալների հիման վրա:
Բազային կազմակերպությունների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:
Դիտարկվող կազմակերպությունների ցանկում ներառում են արդյունաբերության այս կամ այն ոլորտի արտադրության ծավալում որոշակի կշիռ ունեցող կազմակերպությունները:
ԱՐՏԱԴՐԱՆՔ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Գների դիտարկման համար արտադրանք-ներկայացուցիչներն ընտրվում են հետևյալ սկզբունքներով.
- արտադրանքը պետք է ներկայացուցչական լինի տվյալ ապրանքախմբի արտադրության ընդհանուր ծավալում,
- գների գրանցման ժամանակ պետք է հաշվի առնել ինչպես արտադրանքի (տեսականու) նշանակությունը (օրինակ` կոշիկ - մանկական, կանանց, տղամարդկանց, ճտքավոր, կիսաճտքավոր, ամառային, ձմեռային), այնպես էլ օգտագործված հումքի տեսակը` բնական կաշվից, արհեստական կաշվից և այլն,
- եթե կազմակերպությունում երկու և ավելի տիպի արտադրանք կա, որոնք գերակշռում են ընդհանուր թողարկման ծավալում, ապա անհրաժեշտ է դիտարկել բոլորը,
- եթե անհնարին է առանձնացնել արտադրատեսակներն առանձին տարատեսակներով, ապա կարելի է անվանացանկի մեջ ներգրավել միատիպ ապրանքային ենթախմբեր, որտեղ առանձին արտադրատեսակների գների տատանումը հնարավորին չափ փոքր է և ապրանքային ենթախմբերի մեջ մտնող առանձին արտադրատեսակների կառուցվածքային տեղաշարժերը արտադրության ծավալում ևս չեն ազդում ապրանքային ենթախմբի գնի դինամիկայի վրա,
- ապրանքային խմբի ապախոշորացումը կատարվում է այն հաշվարկով, որպեսզի միատիպ ապրանքային ենթախմբերում առանձին ապրանքատեսակների գների տատանումը լինի նվազագույն,
- եթե արտադրությունը բավական արագ է նորացվում (օրինակ` ներքնազգեստի արտադրություն, կոշկեղենի արտադրություն և այլն), ապա արտադրանք-ներկայացուցիչների խմբի մեջ ներառվում են ոչ թե կոնկրետ արտադրատեսակներ, այլ փոքր, միատարր ապրանքային ենթախմբեր` միանման գնային մակարդակով:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Թողարկված արտադրանքի արժեքը գնահատվում է հաշվետու ժամանակահատվածի շուկայական (բացթողման) գներով, որոնք հաշվարկվում են`
- առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի,
- ներառյալ սուբսիդիաները:
Գների գրանցման (հաշվարկման) պարագայում կարևոր է, որ
- գրանցվող (հաշվարկվող) գնի կազմում չներառվեն արտադրության գնից բարձր կազմակերպության լրացուցիչ ծախսերը (տրանսպորտային, ապահովագրական և այլ ծախսեր),
- հաշվետու ժամանակաշրջանում թողարկված, բայց չիրացված (կազմակերպության սեփական կարիքների համար նախատեսված, պատրաստի արտադրանքի պաշարները համալրած) արտադրատեսակների գինը որոշվի հաշվետու ժամանակաշրջանում նմանատիպ արտադրատեսակի շուկայական գնով:
Ընտրված արտադրանք-ներկայացուցիչների գրանցումը (հաշվարկը) հարցաթերթում կատարվում է յուրաքանչյուր ամսվա համար: Գրանցվում է արտադրատեսակի անվանումը, հակիրճ բնութագիրը, չափի միավորը, յուրաքանչյուր ամսում թողարկված արտադրանքը բնաիրային և արժեքային արտահայտությամբ, միջին հաշվարկային գինը, որը հաշվարկվում է թողարկված արտադրանքի ծավալը (սյունակ 2) բաժանելով արտադրանքի քանակին բնաիրային արտահայտությամբ (սյունակ 1):
Ամբողջությամբ կամ մասամբ պատվիրատուի հումքով աշխատող կազմակերպությունները որպես առանձին արտադրատեսակ` հումքի և հումքի մշակման ծառայության` տոլինգային ծառայության (այսուհետ` ծառայություն) մասով պետք է լրացնեն.
1. պատվիրատուի հումքի յուրաքանչյուր տեսակի վերաբերյալ`
- «անվանումը» տողում նշել «հումք» բառը և պատվիրատուի հումքի տեսակը,
- «հակիրճ բնութագիրը» տողում` տվյալ հումքի տեսակի հակիրճ բնութագիրը,
- «չափի միավորը» տողում` տվյալ ապրանքի (հումքի) չափման միավորը (գծամետր, կարատ և այլն),
- սյունակ 1-ում` ապրանքի (հումքի) քանակը (ըստ չափման միավորների),
- սյունակ 2-ում` տվյալ քանակին համապատասխանող ապրանքի (հումքի) փաստացի ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) դրամային արտահայտությամբ,
- սյունակ 3-ում` մեկ միավոր ապրանքի (հումքի) միջին կշռված գինը:
2. Ըստ յուրաքանչյուր արտադրատեսակի պատվիրատուի հումքի մշակման ծառայության վերաբերյալ`
- «անվանում» տողում` ծառայության տեսակը,
- «հակիրճ բնութագիրը» տողում` ծառայության այդ տեսակի հակիրճ բնութագիրը,
- «չափի միավորը» տողում` մատուցված տվյալ ծառայության դիմաց վճարման համար հիմք հանդիսացող պայմանագրով նախատեսած չափման միավորը (կարած բաճկոններ` հատ, կոշիկներ` զույգ, տաբատներ` հատ, մշակված ադամանդ` կարատ և այլն),
- սյունակ 1-ում` մատուցած ծառայության փաստացի քանակը (ըստ չափման միավորների),
- սյունակ 2-ում` այդ քանակին համապատասխանող մատուցած ծառայությունների փաստացի ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) դրամային արտահայտությամբ,
- սյունակ 3-ում` մեկ միավոր մատուցված ծառայության միջին կշռված գինը:
Սեփական հումքով արտադրանքի թողարկման դեպքում դիտարկման հարցաթերթում գրանցումը կատարվում է տվյալ արտադրանքի թողարկման ամբողջական արժեքով` ներառյալ հումքի արժեքը:
Ելնելով թողարկման միջին ամսական ցուցանիշներից կատարվում է հաշվարկ տարվա համար ըստ հետևյալ օրինակի:
Օրինակ - ենթադրենք, տվյալ ամսվա ընթացքում թողարկվել է արտադրանք` կաուստիկ սոդա երեք խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները.
կաուստիկ սոդա |
չափի միավորը |
թողարկված արտադրանքի | ||
քանակը |
գինը (դրամ) |
ծավալը (դրամ) | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3=[1]*[2] |
I խմբաքանակ |
ԿԳ |
200 |
200 |
40000 |
II խմբաքանակ |
ԿԳ |
250 |
225 |
56250 |
III խմբաքանակ |
ԿԳ |
400 |
235 |
94000 |
Ընդամենը |
ԿԳ |
850 |
223.82 |
190250 |
Ըստ այդմ, ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ.
200*200+250*225+400*235 |
||
_________________________ |
= 223.82 | |
200+250+400 |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
1. Ազգային վիճակագրական ծառայություն 2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) |
արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը |
Մարզը _________________ Համայնքը ____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
| |||
Չլրացնել ß | |||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
(հարցաթերթը փոփ. 18.11.05 N 28-Ն)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
200-թ. համար
(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)
Արտադրատեսակի (արտադրանք-– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
Արտադրատեսակի (արտադրանք-– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
||||
անվանումը |
անվանումը |
||||||
հակիրճ բնութագիրը |
հակիրճ բնութագիրը |
| |||||
չափի միավորը |
չափի միավորը |
||||||
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
| |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Հունվար |
Հունվար |
||||||
Փետրվար |
Փետրվար |
||||||
Մարտ |
Մարտ |
||||||
Ապրիլ |
|
Ապրիլ |
|||||
Մայիս |
Մայիս |
||||||
Հունիս |
Հունիս |
||||||
Հուլիս |
Հուլիս |
||||||
Օգոստոս |
Օգոստոս |
||||||
Սեպտեմբեր |
Սեպտեմբեր |
||||||
Հոկտեմբեր |
Հոկտեմբեր |
||||||
Նոյեմբեր |
Նոյեմբեր |
||||||
Դեկտեմբեր |
Դեկտեմբեր |
||||||
Ընդամենը |
Ընդամենը |
Արտադրատեսակի (արտադրանք-– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
Արտադրատեսակի (արտադրանք-– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
||||
անվանումը |
անվանումը |
||||||
հակիրճ բնութագիրը |
հակիրճ բնութագիրը |
| |||||
չափի միավորը |
չափի միավորը |
||||||
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
| |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Հունվար |
Հունվար |
||||||
Փետրվար |
Փետրվար |
||||||
Մարտ |
Մարտ |
||||||
Ապրիլ |
|
Ապրիլ |
|||||
Մայիս |
Մայիս |
||||||
Հունիս |
Հունիս |
||||||
Հուլիս |
Հուլիս |
||||||
Օգոստոս |
Օգոստոս |
||||||
Սեպտեմբեր |
Սեպտեմբեր |
||||||
Հոկտեմբեր |
Հոկտեմբեր |
||||||
Նոյեմբեր |
Նոյեմբեր |
||||||
Դեկտեմբեր |
Դեկտեմբեր |
||||||
Ընդամենը |
Ընդամենը |
Արտադրատեսակի (արտադրանք– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
Արտադրատեսակի (արտադրանք– ներկայացուցչի) |
ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի
|
||||
անվանումը |
անվանումը |
||||||
հակիրճ բնութագիրը |
հակիրճ բնութագիրը |
| |||||
չափի միավորը |
չափի միավորը |
||||||
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
|
քանակը բնաիրային արտահայտությամբ |
ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները) (դրամ)
|
մեկ միավորի միջին գինը (դրամ)
| |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Ա |
1 |
2 |
3=[2]:[1] |
Հունվար |
Հունվար |
||||||
Փետրվար |
Փետրվար |
||||||
Մարտ |
Մարտ |
||||||
Ապրիլ |
|
Ապրիլ |
|||||
Մայիս |
Մայիս |
||||||
Հունիս |
Հունիս |
||||||
Հուլիս |
Հուլիս |
||||||
Օգոստոս |
Օգոստոս |
||||||
Սեպտեմբեր |
Սեպտեմբեր |
||||||
Հոկտեմբեր |
Հոկտեմբեր |
||||||
Նոյեմբեր |
Նոյեմբեր |
||||||
Դեկտեմբեր |
Դեկտեմբեր |
||||||
Ընդամենը |
Ընդամենը |
____ ______________ 200__թ. Ղեկավար` __________________ Կ.Տ. (լրացման ամսաթիվը) (ստորագրություն) ______________________________
Արտադրատեսակի ծածկագիրը (կոդը) կազմակերպության կողմից չի լրացվում: 6-ից ավելի արտադրատեսակ ունենալու դեպքում ավելացվում է լրացուցիչ էջ (էջեր):
կատարողի ազգանունը, անունը
հեռախոս _______________
(հավելվածը փոփ. 18.11.05 N 28-Ն)