«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 309-Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի դրույթների ապահովման նպատակով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ 19159983465,86 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և 2582969223,56 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ապրանքանյութական արժեքները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 08.02.07 N 175-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքի համապատասխան չափով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կազմված արձանագրությամբ, նվազեցվում է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ (1998 թվականի հունիսի 19-ին կնքված N 3095 վարկային համաձայնագրի հիման վրա 1998 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջև կնքված ենթավարկային պայմանագրով) ունեցած վարկային պարտավորությունը (վերաբաշխումների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20125045 փոխառության հատուկ իրավունքների (SDR-ի) համարժեք դրամի չափով), իսկ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած վարկային պարտավորության տարբերության չափով, բաժնետոմսերի քանակի նվազեցման ճանապարհով, նվազեցվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Առաջարկել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատարներից սնվող համայնքներին լիազորելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մեքենամեխանիզմները և այլն)` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով, վարձակալության հանձնելու համար` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 658-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով հաշվարկված վարձակալական վճարն ուղղվելու է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկմանը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ու համապատասխան մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ապահովել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (ջրմուղ-կոյուղու ցանցերի, օրվա կարգավորման ջրամբարների, պոմպակայանների, սարքավորումների, շենքերի, շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, մեքենամեխանիզմների և այլն) հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքն ու ապրանքանյութական արժեքները, սույն որոշման 10-րդ կետում նշված ջրամբարները, դրանք հանձնելու դեպքում, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները, մեքենամեխանիզմները և այլն) 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը,
բ) ապահովել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետից բխող` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության հետ քննարկել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի և ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից իրականացված 1-ին վարկային ծրագրով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքի կազմը, իսկ վարձակալության հանձնվող գույքի կազմում փոփոխություններ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
7. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ակտիվների կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում:
(7-րդ կետը փոփ. 08.02.07 N 175-Ն)
8. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ճանապարհով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման, ինչպես նաև դրանց համապատասխան «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի սահմանման և կանոնադրության հաստատման աշխատանքները:
10. Առաջարկել Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 157 որոշման հիման վրա ընդունած ջրամբարները (նաև շինությունները և անօտարելի գոտիները) նվիրաբերության պայմանագրով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը հանձնել Երևանի քաղաքապետարանին:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2006 Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN |
Անվանումը |
Գումարը |
1 |
Հիմնական միջոցներ շահ-ն մեջ ընդամենը այդ թվում` |
18,521,746,693.49 |
|
Շենքեր |
2,086,272,417.11 |
|
Կառուցվածքներ |
3,143,525,433.00 |
|
Փոխանցվող հարմարանքներ |
11,602,920,364.61 |
|
Հողամասեր |
- |
|
Տնկիներ |
6,210,951.28 |
|
Այլ հիմնական միջոցներ |
217,496,702.66 |
|
Սարքավորումներ |
513,909,870.67 |
|
Արտադրատնտեսական գույք |
951,410,954.16 |
2 |
Ոչ նյութական ակտիվներ |
103,150,702.11 |
3 |
Անավարտ շին-ն այդ թվում` |
535,086,070.26 |
|
Անավարտ շին-ն /նյութեր/ |
45,770,320.85 |
|
Անավարտ շին-ն /շինություններ, նախագծեր/ |
489,315,749.41 |
|
Ընդամենը |
19,159,983,465.86 |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1118000 | Այլ հիմնական միջոցներ |
Ց Ա Ն Կ
ԵՋԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ
Ապարատ
Ց Ա Ն Կ
ԵՋԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ
Ց Ա Ն Կ
ԵՋԿ ԱՊԱՐԱՏԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.06 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1120000 | Բազմամյա տնկարկներ |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
«Արտաքաղաքային» մ/ճ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1120001 | Հողամասեր |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
«Ապարատ» մ/ճ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1113300 | Էլեկտրահաղորդման գծեր |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1112000 | Կառուցվածքներ |
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1111100 | Արտադրական նշանակության շենքեր |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H11141/2 | Այլ ուժային սարքավորումներ |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ |
(հավելվածը լրաց. 04.05.06 N 603-Ն, խմբ. 08.02.07 N 175-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Գումարը |
1 |
Պահեստներ ընդամենը այդ թվում` |
1893552631.73 |
|
Նյութեր |
1,270,708,121.06 |
|
Արագամաշ գույք |
216,698,779,98 |
|
Չտեղակայված հմ |
406,145,730.69 |
|
| |
2 |
Նյութեր շահագործման մեջ |
90,431,108.59 |
|
| |
3 |
Արագամաշ առարկաներ շահ-ն մեջ |
40,922,577,37 |
|
| |
4 |
Հիմնական միջոցներ շահ-ն մեջ այդ թվում` |
558,062,905,87 |
|
Տրանսպորտ |
319,655,724.06 |
|
Մեքենա մեխանիզմներ |
91,770,315.02 |
|
Սարքավորումներ |
49,355,952.45 |
|
Համակարգչային տեխնիկա |
30,919,956.93 |
|
Արտադրատնտեսական գույք |
66,360,957.41 |
|
Ընդամենը |
2,582,969,223.56 |
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՒՅՔ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ
Ապարատ
ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ
Ապարատ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ
Ապարատ
Ց Ա Ն Կ
ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ
Ապարատ
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1115100 | Մարդատար ավտոմեքենաներ |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H11142/2 | էքսկավատորներ |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1117100 | Համակարգիչներ |
Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H11141/2 | Այլ ուժային սարքավորումներ |
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006
Ապարատ Տեսակ (Կոդ. Անվանում) |
H1116100 | Արտադրական գույք |
(հավելվածը խմբ. 08.02.07 N 175-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Հ/Հ |
Հիմնական միջոցի անվանում |
Սկզբ.արժեք |
Մաշվածություն |
Վերջ. մնաց. արժեք |
Հանրակացարանի շենք. |
33696000.00 |
11530494.25 |
22165505.75 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |