«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1931-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ստեղծել «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» և «Երևանի պետական համալսարանի տպագրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի համալսարանի հրատարակչություն» և «Երևանի համալսարանի տպարան» պետական ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումից հետո մնացած գույքից նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել, իսկ մնացած գույքը սեփականության իրավունքով հանձնել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
3. Սահմանել, որ «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» և «Երևանի պետական համալսարանի տպագրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալի և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|