«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 58-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 111240.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով՝ 59792.5 հազ. դրամ. որից` առաջին եռամսյակում` 9965.4 հազ. դրամ, երկրորդ եռամսյակում` 14948.13 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 14948.13 հազ. դրամ, չորրորդ եռամսյակում` 19930.84 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք» հոդվածով՝ 14910.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 14910.0 հազ. դրամ, «Սննդամթերք» հոդվածով՝ 8520.0 հազ. դրամ, որից՝ առաջին եռամսյակում` 1420.0 հազ. դրամ, երկրորդ եռամսյակում` 2130.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 2130.0 հազ. դրամ, չորրորդ եռամսյակում` 2840.0 հազ. դրամ, «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածով՝ 5257.8 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 1314.45 հազ. դրամ, երկրորդ եռամսյակում` 1314.45 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 1314.45 հազ. դրամ, չորրորդ եռամսյակում` 1314.45 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի ծախսեր» հոդվածով՝ 12000.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 3000.0 հազ. դրամ, երկրորդ եռամսյակում` 3000.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 3000.0 հազ. դրամ, չորրորդ եռամսյակում` 3000.0 հազ. դրամ, «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով 10760.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 10760.0 հազ. դրամ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 24 |