ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հունվարի 2007 թ. | թիվ 01-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0036 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 53 գրությունը, համաձայն որի՝ ընկերությունը դիմել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0036 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի հունվարի 8-ի թիվ 1 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2001 թվականի փետրվարի 23-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0036 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:
2. «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարել՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական իրավունքները և պարտականությունները փոխանցել մեկ այլ ապահովագրողի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 18-ի թիվ 454-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պայմանագրերով ռիսկերի փոխանցման կարգի»:
3. Սահմանել, որ՝
ա) «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության հետ պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, իրավունք ունեն սույն որոշման ընդունման օրվանից վաղաժամկետ լուծել այդ պայմանագրերը և ստանալ պայմանագրի ժամկետի չլրացած օրերի համար մուծված ապահովագրավճարները՝ մասհանված ծախսերը, եթե նման դրույթ նախատեսված է ապահովագրության պայմանագրով (վկայագրով): Ընկերության կողմից վերը նշված ապահովագրավճարների մասը վերադարձնելու անհնարինության դեպքում ապահովադիրները կարող են դիմել դատարան՝ դրանք դատական կարգով բռնագանձելու կամ ընկերությանը անվճարունակ ճանաչելու հայցով,
բ) մինչև «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի պայուսակի փոխանցումը կամ կնքած պայմանագրերի լուծումը ապահովագրական պատահարներ տեղի ունենալու դեպքում «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվում են ապահովագրական հատուցումներ:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|