«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2007 թվականի N 206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող` մարզի հողամասերի սեփականատերերին պատճառված վնասի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1108-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 5 և 1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով` 70,000.0 հազ. դրամ, «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 20,000.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների ուսումնավարժական պատրաստականության բարձրացման համար հրաձգարան կառուցելու և այն հատուկ նշանակության սարքերով ու սարքավորումներով ապահովելու նպատակով.
բ) Երևանի քաղաքապետարանին 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 21,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկների ջեռուցման համակարգերի կառուցման համար այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով.
գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել մինչև 42,468.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող` մարզի մի շարք գյուղական համայնքների հողամասերի սեփականատերերի կողմից 2004 թվականի հողի հարկի տարեկան գումարի վճարումը համայնքի բյուջե կատարելու կամ կատարվածը փոխհատուցելու համար համայնքի բյուջեից օժանդակություն ցուցաբերելու նպատակով այդ համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան հատկացվող գումարն ըստ առանձին համայնքների բաշխվում է` համաձայն N 3 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան համայնքներին հատկացվող սուբվենցիաների տրամադրման համար համայնքների ղեկավարների հետ կնքվող պայմանագրերում`
ա) առանձին մասով սահմանել տվյալ համայնքի այն հողի սեփականատերերի ցուցակը (ներառյալ փոխհատուցման ենթակա գումարները), որոնց սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն պետք է օժանդակություն ցուցաբերվի 2004 թվականի հողի հարկի տարեկան գումարի վճարումը համայնքի բյուջե կատարելու կամ կատարվածը փոխհատուցելու համար, ընդ որում, նշված հողի սեփականատերերի ցուցակը պետք է համապատասխանի սույն որոշման N 3 հավելվածի կազմման հիմքում դրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող՝ մարզի հողամասերի սեփականատերերին պատճառված վնասի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1108-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված տեղեկություններին.
բ) որպես սուբվենցիաների տրամադրման պարտադիր պայման նախատեսել ստացված սուբվենցիաների գումարները նպատակային օգտագործման ուղղելիս համայնքի ղեկավարի կողմից սույն կետի «ա» ենթակետում նշված ցուցակներով առաջնորդվելը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում- |
Ենթա-խում- |
Բյուջետային ծախսերի |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին |
առաջին |
ինն ամիս |
տարի | |||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
01 |
Պետական պարտքային |
- |
- |
- |
(35,000.0) |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
02. Օտարերկրյա պետություն- |
- |
- |
- |
(35,000.0) |
|
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
- |
- |
- |
(35,000.0) |
|
|
Տոկոսավճարներ արտաքին |
- |
- |
- |
(35,000.0) |
|
06 |
Այլ ծրագրեր |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
35,000.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
01. ՀՀ կառավարության |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
35,000.0 |
|
|
ՀՀ կառավարություն |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
35,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Հայաստանի |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին |
առաջին |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
այդ թվում` |
|
|
|
|
Ա. Ներքին աղբյուրներ |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
2. Այլ ներքին աղբյուրներ |
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
|
57,500.0 |
13,500.0 |
35,000.0 |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՏԻ, ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԵՐՔԻ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN |
Գյուղական համայնքների անվանումները |
Գումարը |
|
Ընդամենը |
42,468.1 |
|
այդ թվում` |
|
1. |
Ջանֆիդա |
8,993.1 |
2. |
Նալբանդյան |
9,302.8 |
3. |
Փշատավան |
1,916.9 |
4. |
Բերքաշատ |
605.4 |
5. |
Նոր Ամասիա |
679.7 |
6. |
Շենավան |
11,051.4 |
7. |
Նոր Արտագես |
2,483.8 |
8. |
Գետաշեն |
6,909.7 |
9. |
Այգեշատ (Արմավիրի տարածաշրջան) |
472.7 |
10. |
Տալվորիկ |
52.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |