«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 150.0 հազ. դրամ, Գևորգ Մելիքսեթյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 180.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ և Սերգեյ Դոյդոյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 630.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
ԸՆԴԱՄԵՆԸ | 630.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
այդ թվում` | ||||
Ա. Ներքին աղբյուրներ | 630.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
որից` | ||||
2. Այլ ներքին աղբյուրներ | 630.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
որից` | ||||
բ) այլ` ժամանակավորապես ազատ միջոցներ | 630.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
630.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||
այդ թվում` |
|
|
|
| ||
14 |
Հիմնական խմբին չդասվող ծախսեր |
630.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |
այդ թվում` |
|
|
|
| ||
06 |
Այլ ծրագրեր |
630.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |
այդ թվում` |
|
|
|
| ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
630.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||
ՀՀ կառավարություն |
630.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |