ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հաստատել Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2000 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է)։
2. Մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը լսել Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդումը Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 1999 թվականի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված չարաշահումների փաստերի վերաբերյալ։
3. Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2000 թվականի տարեկան հաշվետվությունն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության դատախազություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդումը Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2000 թվականի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված չարաշահումների փաստերի վերաբերյալ լսել մինչև 2001 թվականի դեկտեմբերի 15-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
| |
* - Ծանոթություն - |
Տարեկան հաշվետվությունը չի բերվում: |