«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ քրեական գործով հրավիրված թարգմանչի մատուցած ծառայությունների դիմաց Ռոզա Եղիազարյանին վճարելու համար Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացնել 252.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
|
|
Ա. Ներքին աղբյուրներ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
որից` |
|
|
|
|
2. Այլ ներքին աղբյուրներ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
որից` |
|
|
|
|
բ) այլ` ժամանակավորապես ազատ միջոցներ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||
այդ թվում` |
|
|
|
| ||
14 |
|
Հիմնական խմբին չդասվող |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
06 |
Այլ ծրագրեր |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||
ՀՀ կառավարություն |
252.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |