«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 դեկտեմբերի 2006 թ. |
N 719-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.
1. կանոնակարգ 2-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
ա) մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ երկու միլիարդ չորս հարյուր միլիոն (2.400.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար,
բ) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար:».
գ) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար:»:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|