«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1803-Ա
ՍԱՐԳԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱԶԱՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մինչև 2007 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
ա) Սարգիս Գառնիկի Գասպարյանին (ծնվ` 27.11.1988 թ., քաղ. Երևան, Երկաթգծի 4-րդ բարաք, տուն 9).
բ) Ազատ Անդրանիկի Կիրակոսյանին (ծնվ.` 29.10.1988 թ., ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Երկաթգծի փող., շենք 11, բն. 1):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 16 |