040.0462.29.05.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2001 թվականի N 462
քաղ. Երևան
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)
1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն)
11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(11 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն)
1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
(հազ. դրամ)
Մարզիկները |
Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները |
Մարզական կազմակերպությունները |
1 |
2 |
3 |
4 |
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ | |||
1-ին տեղ` 20000.0 2-րդ տեղ` 15000.0 3-րդ տեղ` 10000.0 |
10000.0 |
4000.0 |
2000.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 5000.0 2-րդ տեղ` 3500.0 3-րդ տեղ` 2000.0 |
2500.0 |
1000.0 |
500.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 3000.0 2-րդ տեղ` 1500.0 3-րդ տեղ` 1000.0 |
1500.0 |
600.0 |
300.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ | |||
(Բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն) | |||
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ | |||
1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0 |
500.0 |
200.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 300.0 3-րդ տեղ` 150.0 |
250.0 |
100.0 |
100.0 |
1 |
2 |
3 |
4 |
ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ | |||
1-ին տեղ` 250.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0 |
125.0 |
50.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0 |
75.0 |
30.0 |
1000 |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
1-ին տեղ` 2500.0 2-րդ տեղ` 2000.0 3-րդ տեղ` 1500.0 |
1250.0 |
550.0 |
275.0 |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 250.0 3-րդ տեղ` 150.0 |
250.0 |
100.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 300.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0 |
150.0 |
60.0 |
50.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0 |
75.0 |
30.0 |
50.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 100.0 2-րդ տեղ` 75.0 3-րդ տեղ` 50.0 |
50.0 |
20.0 |
50.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 75.0 2-րդ տեղ` 50.0 3-րդ տեղ` 35.0 |
50.0 |
15.0 |
50.0 |
(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն)
| ||
Կ Ա Ր Գ
ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհման ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն)1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհման այլ ձևեր տրամադրելու կարգը: (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն) 2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան: (2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն) 3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: (3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն) 4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով: (Հավելվածը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |