040.0462.29.05.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2001 թվականի N 462
քաղ. Երևան
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն)
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական պարգևատրման չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն)
11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(11 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն)
2. Սույն որոշմամբ սահմանված դրամական պարգևատրումները կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
(հազ. դրամ)
Մարզիկները |
Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և բժիշկները |
Մարզական կազմակերպությունները |
1 |
2 |
3 |
4 |
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ | |||
1-ին տեղ` 20000.0 2-րդ տեղ` 15000.0 3-րդ տեղ` 10000.0 |
10000.0 |
4000.0 |
2000.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 5000.0 2-րդ տեղ` 3500.0 3-րդ տեղ` 2000.0 |
2500.0 |
1000.0 |
500.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 3000.0 2-րդ տեղ` 1500.0 3-րդ տեղ` 1000.0 |
1500.0 |
600.0 |
300.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0 |
500.0 |
200.0 |
100.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ | |||
1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0 |
500.0 |
200.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 300.0 3-րդ տեղ` 150.0 |
250.0 |
100.0 |
100.0 |
1 |
2 |
3 |
4 |
ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ | |||
1-ին տեղ` 250.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0 |
125.0 |
50.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0 |
75.0 |
30.0 |
1000 |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
1-ին տեղ` 2500.0 2-րդ տեղ` 2000.0 3-րդ տեղ` 1500.0 |
1250.0 |
550.0 |
275.0 |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 250.0 3-րդ տեղ` 150.0 |
250.0 |
100.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 300.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0 |
150.0 |
60.0 |
50.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0 |
75.0 |
30.0 |
50.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 100.0 2-րդ տեղ` 75.0 3-րդ տեղ` 50.0 |
50.0 |
20.0 |
50.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 75.0 2-րդ տեղ` 50.0 3-րդ տեղ` 35.0 |
50.0 |
15.0 |
50.0 |
(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն)
| ||
Կ Ա Ր Գ 1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու կարգը: 2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական պարգևատրման չափերին համապատասխան: 3. Դրամական պարգևատրումները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: 4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ պարգևներով: (Հավելվածը լրաց. 27.10.05 N 1802-Ն) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |