040.0338.14.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ.Տեր-Պետրոսյան
14 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1997 թ. N 338
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ի պաշտոնե խորհրդի անդամներ են`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը.
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:
3. (կետն ուժը կորցրել է 14.08.01 N 746)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին» N 27, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 616 և 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 166 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
(կազմն ուժը կորցրել է 14.08.01 N 746)