«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1843-Ա
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայանալիք` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283449091 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայանալիք` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` համաձայն հավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 14 |
|
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ
Խումբը |
Ենթա- |
Ծրա- |
ՀՀ գերա- |
Ծախսերի անվանումները |
Գումարը |
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
| |||
|
այդ թվում` |
| |||
|
06 |
Այլ ծրագրեր |
| ||
|
|
այդ թվում` |
| ||
|
|
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
| |
|
|
|
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով |
| |
|
|
|
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
283449091 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |