«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1739-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջնորդությանն իր ենթակայության Երևանի Այգեստան-9 փողոցի N 67 շենքում գտնվող` 84,05 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 7258600 դրամ հաշվեկշռային արժեքով N 20 ծառայողական բնակարանը, որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով, նվիրաբերել այնտեղ բնակվող գեներալ-լեյտենանտ Արմեն Իսագուլովին:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 22 |