040.0217.14.04.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ո ր ո շ ու մ
14 ապրիլի 1999 թվականի N 217
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋՆԵՐԻ), ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, մագիստրոսների, ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել`
ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 5000 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 4750 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 4650 դրամ.
բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող մագիստրոսների կրթաթոշակի չափը` 5500 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 6050 դրամ, ավարտական կուրսերի ուսանողներինը և մագիստրոսներինը` 6300 դրամ.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.06 N 224-Ն)
դ) պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների)` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարվող ամսական նպաստի չափը` 1550 դրամ: (1-ին կետը փոփ. 31.03.06 N 224-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |