Գլխավոր տեղեկություն
Номер
N 1770-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.01.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1419
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
06.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1770-Ն

ԱՊՐԱՆՔԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման միջոցների կիրառման և գնագցման չափի որոշման համար ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման գործընթացի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1770-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ գնագցման չափի որոշման և հակագնագցման միջոցների կիրառման  նպատակով ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգը:

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն կարգով, ունեն «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հասկացությունների իմաստը:

 

II. ԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Կարգի նպատակն ապրանքի սովորական արժեքի (այսուհետ` սովորական արժեք) որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման գործընթացի կանոնակարգումն է:

4. Կարգի հիմնական սկզբունքներն են`

ա) սովորական արժեքի որոշման գործընթացի թափանցիկությունը,

բ) կարգով նախատեսված որոշումների ընդունման հրապարակայնությունը,

գ) սովորական արժեքի որոշման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը:

 

III. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարզվում է, որ ապրանքի ներմուծումը գնագցող է, որի հետևանքով վնաս է հասցվում տնտեսության ճյուղին:

6. Ապրանքի ներմուծումը համարվում է գնագցող, եթե տվյալ ապրանքը Հայաստանի Հանրապետության շուկա է ներմուծվել իր սովորական արժեքից ցածր գնով, այսինքն՝ այլ երկրից Հայաստանի Հանրապետություն տվյալ ապրանքի արտահանման գինը ցածր է արտահանման երկրում սովորական առևտրային գործառույթների ընթացքում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի համեմատելի գնից:

7. Սովորական արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենքի կիրարկման համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին):

 

IV. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Սովորական արժեքը որոշվում է`

ա) ըստ արտահանող երկրում գործող գների,

բ) ըստ հաշվարկված արժեքի կամ`

գ) ըստ երրորդ երկիր արտահանման գնի:

Նշված մեթոդների կիրառման հերթականությունը պարտադիր է, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մեթոդ կիրառվում է միայն դրա նախորդ մեթոդի կիրառման անհնարինության դեպքում:

9. Սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման նպատակով լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով հարցաթերթ է տրամադրում տվյալ ապրանքն արտահանողներին և (կամ) արտադրողներին (NN 1 և 2 ձևեր):

10. Այն դեպքում, երբ ապրանք արտահանողները և (կամ) արտադրողները շատ են, և գործնականում անհնար է բոլորին հարցաթերթ տրամադրելը, ապա լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կարող է դրանք տրամադրել համապատասխան երկրների կառավարություններին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրանց դիվանագիտական ներկայացուցչություններին: Եթե գործին առնչվում են մեկից ավելի երկրներ, ապա լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով նախ հարցաթերթ է տրամադրում բոլոր արտահանողներին և (կամ) արտադրողներին, եթե դա անիրագործելի է, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով հարցաթերթ է տրամադրում գործում ընդգրկված բոլոր երկրների կառավարություններին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին:

11. Հարցաթերթին պատասխանելու համար տրվում է առնվազն 37 օր ժամանակ՝ սկսած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից դիվանագիտական ուղիներով պատասխանող կողմին հարցաթերթի առաքման օրվանից կամ համապատասխան երկրի դիվանագիտական կամ պաշտոնական ներկայացուցչին դրա փոխանցման օրվանից: Լիազոր մարմինը հարցաթերթին պատասխանելու և (կամ) այն լրացնելու հետ կապված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրում` պատասխանողի պահանջի դեպքում:

12. Պատասխանող կողմը կարող է, սեփական նախաձեռնությամբ, գրավոր տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին: Լիազոր մարմինը հաշվի է առնում այդ տեղեկությունները, եթե դրանով լրացուցիչ դժվարություններ և խոչընդոտներ չեն ստեղծվում:

13. Լիազոր մարմինը կարող է անտեսել հարցաթերթի պատասխանները, եթե դրանք ժամանակին չեն ներկայացվում և (կամ) ներկայացվում են ոչ ըստ պահանջվող ձևի:

14. Եթե պատասխանողի տրամադրած տեղեկությունները չեն ընդունվում և (կամ) անտեսվում են, ապա պատասխանողը եռօրյա ժամկետում լիազոր մարմնի կողմից պետք է տեղեկացվի դրա պատճառների մասին և հնարավորություն ունենա հետագա բացատրություններ տալու:

15. Եթե լիազոր մարմինը պատասխանողի բացատրությունները համարում է ոչ բավարար, ապա այդ ապացույցների ու տեղեկությունների մերժման պատճառների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկացնում է պատասխանող կողմին, և դրա մասին նշվում է նաև լիազոր մարմնի կողմից հրապարակված եզրակացության մեջ:

16. Լիազոր մարմինը քննության է առնում ներկայացված հարցաթերթի պատասխանների ամբողջականությունը: Լիազոր մարմինն այդ նպատակով կարող է խնդրել պարզաբանել տրամադրված տեղեկատվությունը կամ ներկայացնել լրացուցիչ ապացույցներ և փաստաթղթեր` պատասխանողի կողմից այդ տեղեկատվությունը ներկայացվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմինը պատասխանողի կողմից ներկայացված հարցաթերթի միջոցով ստացված տեղեկությունները կարող է համալրել այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, ինչպիսիք են հրապարակված գնացուցակները, ներմուծման պաշտոնական վիճակագրությունն ու մաքսային տվյալները և այլ պաշտոնական տեղեկատվություն:

17. Եթե որևէ պատասխանող կողմ արգելք է հանդիսանում անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերման գործում կամ հրաժարվում է դրանք տրամադրել լիազոր մարմնի կողմից նախանշված ժամկետում, ապա լիազոր մարմինն իրավասու է սովորական արժեքը որոշել` հիմք ընդունելով գործին առնչվող համապատասխան պետական կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:

18. Լիազոր մարմինը, ամփոփելով հարցաթերթի միջոցով, ինչպես նաև համապատասխան պետական կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացված ամբողջ տեղեկատվությունը, սովորական արժեքի հաշվարկման մեթոդի ընտրության և ժամկետների մասին տալիս է եզրակացություն` դրա մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ծանուցելով արտահանողներին և (կամ) արտադրողներին կամ համապատասխան երկրների կառավարություններին և (կամ) այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին:

19. Սովորական արժեքի որոշման նպատակով տրամադրված տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չի կարող օգտագործվել այլ նպատակով` բացի օրենքով սահմանված դեպքերից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

 

ԱՊՐԱՆՔԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Ապրանքի անվանումը ____________________________________________

 

Ապրանքի դասակարգման ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ____________________________

 

Ծագման երկիրը________________________________________________

 

Ընթացակարգի գրանցման համարը_____________________________________

 

Հարցաթերթի պատասխանի ժամկետը ___________________________________

 

 

Պատասխանատու պաշտոնյա

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հասցեն ____________________________________________________

 

___ __________________200  թ.

 

Ձև N 1

Բ ա ժ ի ն  Ա

Հիմնական տեղեկություններ

Ա-1. Անհատականացում և հաղորդակցություն

Արտահանողը և (կամ) արտադրողը  
Անվանումը  
Հասցեն  
Հեռախոսահամարը  
Ֆաքսը, էլեկտրոնային հասցեն  
Պատասխանատու անձանց անունները,
ազգանունները և պաշտոնները
 

Ա-2. Ընդհանուր տեղեկություններ

1. Մանրամասն նկարագրեք Ձեր կազմակերպության ընդհանուր կառուցվածքը` ներառյալ մայր, դուստր կամ այլ կապակցված կազմակերպությունները: Թվարկեք ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաներում ապրանքի արտադրության, վաճառքի և բաշխման գործընթացներում ընդգրկված բոլոր ստորաբաժանումները:
_________________________________________________________________
_________________________________________________________________

2. Ներկայացրեք Ձեր կազմակերպության կողմից արտադրված և (կամ) վաճառված ապրանքների ցանկը: Եթե ապրանքները դասվում են որևէ ապրանքային խմբի, ապա նշեք այդ խումբը:
_________________________________________________________________
_________________________________________________________________

3. Լրացրեք հետևյալ աղյուսակը.

Կապակցված կազմակերպ.
անվանումը, հասցեն, հեռախոսա-համարը, ֆաքսի համարը

Նշեք, եթե կազմակերպ.
ընդգրկված է ապրանքի արտա-դրության մեջ

Թվարկեք կազմակերպ. գործունեության տեսակները

 Նշեք, եթե կազմակերպ.
արտադրում է ապրանքը

 Նշեք, եթե կազմակերպ.
ապրանքի արտադրության մատակարար է

Կապակցված կազմակերպ.
բաժնեմասի չափը, %

Կապակցված կազմակերպ.
բաժնեմասի չափը Ձեր կազմակեր-պությունում,
%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Բոլոր դեպքերի համար նկարագրեք ձեր համագործակցության բնույթը:
_________________________________________________________________
_________________________________________________________________

5. Մանրամասն ներկայացրեք այլ կազմակերպությունների հետ ցանկացած ֆինանսական և պայմանագրային կապերն ու համատեղ ձեռնարկումները` կապված ապրանքի արտադրության, վաճառքի, լիցենզավորման, տեխնիկական և արտոնագրային համաձայնությունների հետ:
_________________________________________________________________
_________________________________________________________________

Բ ա ժ ի ն  Բ

Ապրանքի նկարագրությունը

Բ-1. Ապրանքի շրջանակը

Ապրանքը`__________________________________________________________

Ապրանքի դասակարգման ԱՏԳ ԱԱ ծածկագիրը`___________________________________

Բ-2. Արտահանվող և տեղական ապրանքի մանրամասնությունները

1. Նկարագրեք Ձեր կազմակերպության սեփական արտադրանքի ծածկագրավորման համակարգը: Արդյո՞ք, արտահանվող և ներքին շուկաներում նույնական արտադրանքները դասակարգված են տարբեր ապրանքային համարների ներքո: Եթե` այո, ապա ներկայացրեք, թե ինչպես է յուրաքանչյուր արտադրանք նույնականացվում տարբեր շուկաներում:

_________________________________________________________________
_________________________________________________________________

2. Ներկայացրեք Ձեր կազմակերպության և (կամ) դրան կապակցված կազմակերպությունների կողմից ներքին շուկայում վաճառված և Հայաստանի Հանրապետություն արտահանված ապրանքների բոլոր տեսակներին վերաբերող կատալոգներն ու բրոշյուրները:
_________________________________________________________________
_________________________________________________________________

Բ-3. Արտահանվող և տեղական ապրանքների համեմատությունը

1. Աղյուսակի ամեն տողում լրացրեք Ձեր կազմակերպության և կապակցված կազմակերպությունների կողմից ներքին շուկայում առևտրային համանման մակարդակներով կատարված վաճառքներն ու Հայաստանի Հանրապետություն արտահանումները:

Կոմերցիոն
ապրանքի
անվանումը
ներքին
շուկայում

Ներքին
շուկայում
վաճառված
ապրանքի
քանակությունը

Կոմերցիոն
ապրանքի
անվանումը
ՀՀ
շուկայում  

ՀՀ
արտահանված
ապրանքի
քանակությունը

Ներքին շուկայում
վաճառված ապրանքի
քանակության տոկոսային
հարաբերակցությունը
ՀՀ-ում վաճառված
ապրանքի
քանակությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Աղյուսակի ամեն տողում լրացրեք Ձեր կազմակերպության և կապակցված կազմակերպությունների կողմից առևտրային ոչ համանման, բայց համարժեք մակարդակներով ներքին շուկայում կատարված վաճառքներն ու Հայաստանի Հանրապետություն արտահանումները:

Կոմերցիոն
ապրանքի
անվանումը
ներքին
շուկայում

Ներքին
շուկայում
վաճառված
ապրանքի
քանակությունը

Կոմերցիոն
ապրանքի
անվանումը
ՀՀ
շուկայում  

ՀՀ
արտահանված
ապրանքի
քանակությունը

Ներքին շուկայում
վաճառված ապրանքի
քանակության տոկոսային
հարաբերակցությունը
ՀՀ-ում վաճառված
ապրանքի
քանակությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Մանրամասն նկարագրեք 2-րդ աղյուսակում առկա բոլոր տարբերությունները:
_________________________________________________________________
_________________________________________________________________

4. Լրացրեք Ձեր կազմակերպության և կապակցված կազմակերպությունների կողմից վաճառքի բոլոր ձևերը և մակարդակները` բացառապես ներքին շուկայում սպառման կամ Հայաստանի Հանրապետություն արտահանումների համար:

Առևտրային ձևի
անվանումը

Ներքին շուկայում
վաճառված ապրանքի
քանակությունը

Առևտրային ձևի
անվանումը

ՀՀ արտահանված
ապրանքի
քանակությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ-4. Արտահանվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության ապրանքների համեմատությունը

Ներկայացրեք ՀՀ-ում արտադրվող ապրանքների տեսակները (մակարդակները), որոնք, Ձեր կարծիքով, համեմատելի են Ձեր կողմից արտահանված ապրանքների հետ:

Ձեր կազմակերպության և կապակցված
կազմակերպությունների ապրանքների
տեսակները

Հայաստանի Հանրապետության
ապրանքների տեսակները

 

 

 

 

 

 

Բ ա ժ ի ն  Գ

Ընթացիկ վիճակագրությունը

Գ-1. Ապրանքաշրջանառությունը

1. Ներկայացրեք Ձեր կազմակերպության մաքուր ապրանքաշրջանառությունը` առանց հարկերի:

 

Նախավերջին
ֆինանսական տարի

Վերջին ֆինանսական
տարի

Նախանշված
ժամանակահատվածը

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

1

2

3

4

5

6

7

Ընկերության
ապրանքաշրջա-
նառությունը
(բոլոր ապրանքա-
տեսակները)

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

Ոլորտի ապրանքա-
շրջանառությունը`
ներառյալ ապրանքը

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

Ապրանքա-
շրջանառությունը

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

2. Եթե Ձեր կազմակերպության հաշվապահությունը միավորված է կապակցված կազմակերպությունների հետ, ապա ներկայացրեք միավորված ապրանքաշրջանառությունը` առանց հարկերի:

 

Նախավերջին
ֆինանսական տարի

Վերջին ֆինանսական
տարի

Նախանշված
ժամանակահատվածը

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

անկախ
գնորդներ

կապակցված
գնորդներ

1

2

3

4

5

6

7

Կազմակեր-
պության խմբի
ապրանքաշրջա-
նառությունը

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

Ոլորտի ապրանքա-
շրջանառությունը`
ներառյալ ապրանքը

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

Ապրանքա-
շրջանառությունը

 

 

 

 

 

 

Ներքին շուկա

 

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

 

Այլ երկրներ

 

 

 

 

 

 

3. Մանրամասն բացատրեք, թե ինչպես է այդ միավորումն իրականացված:

________________________________________________________________
________________________________________________________________

Գ-2. Վաճառքի ընդհանուր քանակը և արժեքը

Ներկայացրեք չկապակցված գնորդներին Ձեր կազմակերպության արտադրանքի վաճառքի ընդհանուր քանակը և արժեքը:

Օրացուցային
տարի

Առաջին
տարի

Երկրորդ
տարի

Երրորդ
տարի

Չորրորդ
տարի

 Նախանշված
ժամանակա-
հատվածը

Վաճառք-ծավալ*

 

 

 

 

 

Ձեր ներքին շուկայում

 

 

 

 

 

Հայաստանի
Հանրապետություն

 

 

 

 

 

Այլ երկրներ արտահանելու համար

 

 

 

 

 

Ընդհանուր վաճառքի ծավալը

 

 

 

 

 

Վաճառք-արժեք*

 

 

 

 

 

Ձեր ներքին շուկայում

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն

 

 

 

 

 

Այլ երկրներ արտահանելու համար

 

 

 

 

 

Ընդհանուր արժեքը

 

 

 

 

 

* Մաքուր ապրանքաշրջանառություն` առանց հարկերի, այն տարադրամով, որով իրականացվում է Ձեր հաշվապահությունը:

Գ-3. Արտադրության և հզորությունների վիճակագրությունը

1. Ներկայացրեք տեղեկատվություն ընդհանուր արտադրության** և, եթե առկա է, ապրանքի արտադրության համար գնումների մասին:

Օրացուցային
տարի

Առաջին
տարի

Երկրորդ
տարի

Երրորդ
տարի

Չորրորդ
տարի

Նախանշված
ժամանակա-
հատվածը

Կանխա-
տեսում

Արտադրական
հզորությունները

 

 

 

 

 

 

Իրական
արտադրության
ծավալը

 

 

 

 

 

 

Հզորությունների
օգտագործում* (%)

 

 

 

 

 

 

Ապրանքի արտադրության
համար գնումները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Անհրաժեշտության դեպքում բացատրեք հզորությունների և դրանց օգտագործման հաշվարկը:

________________________________________________________________
________________________________________________________________

** Այն դեպքում, երբ Ձեր կազմակերպությունն ապրանքն արտադրում է արտահանող երկրից դուրս (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը), ապա նշված տեղեկատվությունը ներկայացրեք առանձին աղյուսակներով` համապատասխանաբար յուրաքանչյուր արտադրողի համար:

2. Ներկայացրեք Ձեր կազմակերպության և դրան կապակցված կազմակերպությունների կողմից վաճառված ապրանքի ծագման երկիրը կամ երկրները: Նկարագրեք, թե ինչպես է որոշվել ապրանքի ծագման երկիրը:

________________________________________________________________
________________________________________________________________

Գ-4. Պաշարները

1. Աղյուսակում ներկայացրեք պաշարների արժեքներն ու ծավալները:

Ժամանակահատվածը

 

Կազմակերպության կողմից
արտադրված ապրանքի
պաշարները

Կազմակերպության կողմից
գնված ապրանքի պաշարները

ապրանքի
արժեքը

ապրանքը

ապրանքի
արժեքը

ապրանքը

1

2

3

4

5

Նախավերջին ֆինանսական
տարվա սկիզբը

 

 

 

 

Նախավերջին ֆինանսական
տարվա վերջը

 

 

 

 

Վերջին ֆինանսական
տարվա սկիզբը

 

 

 

 

Վերջին ֆինանսական
տարվա վերջը

 

 

 

 

Նախանշված
ժամանակահատվածի
սկիզբը

 

 

 

 

Նախանշված
ժամանակահատվածի
վերջը

 

 

 

 

2. Ներկայացրեք ապրանքի ամսական ընդհանուր պաշարների ծավալը` սկսած վերջին ֆինանսական տարվա սկզբից մինչև նախանշված ժամանակաշրջանի վերջը:
________________________________________________________________
________________________________________________________________

Գ-5. Զբաղվածությունը

Ներկայացրեք Ձեր կազմակերպությունում ընդգրկված աշխատողների մասին տեղեկատվություն:

Կազմակերպության
աշխատողների թիվը

Նախավերջին
ֆինանսական
տարվա ավարտի
վերջնաժամկետը

Վերջին
ֆինանսական
տարվա ավարտի
վերջնաժամկետը

Նախանշված
ժամանակա-
հատվածի
վերջնաժամկետը

Աշխատողների ընդհանուր թիվը

 

 

 

Ապրանքի արտադրությունում
ընդգրկված աշխատողների թիվը

 

 

 

Ապրանքի վաճառքում և
վարչական ապարատում
ընդգրկված աշխատողները

 

 

 

Գ-6. Ներդրումները

Ներկայացրեք ապրանքի արտադրության համար կատարված ներդրումների ծավալը:

Կատարված
ներդրումների ծավալը

Նախավերջին
ֆինանսական
տարի

Վերջին
ֆինանսական
տարի

Նախանշված
ժամանակա-
հատվածը

Հաջորդ
ֆինանսական
տարվա
կանխա-
տեսումները

Շինություններ

 

 

 

 

Սարքավորումներ
արտադրության համար

 

 

 

 

Այլ տեղեկություններ

 

 

 

 

Ձև N 2

Բ ա ժ ի ն  Ա

Հիմնական տեղեկություններ

Ա-1. Ընդհանուր տեղեկություններ

1. Նշեք և հղումներ կատարեք հետևյալ օրենքներին, որոնք կիրառելի են Ձեր կազմակերպության համար`
ա) կազմակերպությունների մասին օրենք
բ) աշխատանքային օրենսգիրք
գ) համատեղ ձեռնարկությունների մասին օրենք
դ) հաշվապահական կաննոններ կամ օրենքներ:

Բ ա ժ ի ն  Բ

Որոշումներ ԵՎ ծախսեր

Բ-1. Ապրանքի արտադրության համար անհրաժեշտ հումքը կամ ծախսային բաղադրիչները (մասեր)

1. Ներկայացրեք նախանշված ժամանակահատվածում ապրանքի արտադրության համար օգտագործված հիմնական հումքի (մասերի) միավորի միջին ծախսը:

Հումքի
(մասերի)
տեսակը

Արժեքը
(դրամ)

Քանակը

 Միավորի միջին ծախսը
(դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Բացատրեք, թե ինչպես են ձեռք բերվում ապրանքի արտադրության համար անհրաժեշտ` նշված հումքերը (մասերը) և այլ համապատասխան բաղադրիչները (երկարաժամկետ կամ կարճաժամկետ պայմանագրեր, ապրանքի շուկա, մատակարարների թիվ, գնումները տեղական, թե արտաքին շուկաներից են և այլն):

________________________________________________________________
________________________________________________________________

3. Նշված ծախսային բաղադրիչների համար նշեք`

ա) մատակարար կազմակերպության (անհատի) անվանումը և հասցեն: Նշեք, թե, արդյո՞ք, մատակարարն անհատ է, ընկերություն, երկիր, թե տեղական (տարածաշրջանային) մարմին:

Եթե մատակարարն անհատ է, ապա նշեք նրա քաղաքացիությունը:

________________________________________________________________
________________________________________________________________

 Եթե մատակարարը կազմակերպություն է, ապա նշեք դրա իրավական ձևը (օտարերկրյա սեփականություն, համատեղ ձեռնարկություն, մասնավոր սեփականություն, պետական սեփականություն, տեղական (տարածաշրջանային) մարմնի սեփականություն): Ներկայացրեք մանրամասն տեղեկություններ տեղական (տարածաշրջանային) մարմնի մասին:
________________________________________________________________
________________________________________________________________

բ) արդյո՞ք, Ձեր օգտագործած հումքի կամ այլ մասերի ներմուծումների նկատմամբ առկա են ուղղակի կամ անուղղակի որևէ սահմանափակումներ կամ պայմաններ: Եթե` այո, ապա նկարագրեք դրանք: Ներկայացրեք այն փաստաթղթերի պատճենները (անգլերեն թարգմանություններով), որոնցում շարադրված են այդ սահմանափակումները կամ պայմանները:
________________________________________________________________
________________________________________________________________

Բ-2. Արդյունաբերական սեփականության իրավունքները և իրավական պահանջները

1. Նշեք այլ կազմակերպությունների կառավարման մարմնի կամ կառավարության (ազգային, տարածքային կամ տեղական) հետ պայմանագրային կապերը, որոնք առնչվում են ապրանքի արտադրությանը, վաճառքին, լիցենզավորմանը, տեխնիկական և արտոնագրային համաձայնագրերին: Կցեք համաձայնագրերի պատճենները` անգլերեն թարգմանություններով:
________________________________________________________________
________________________________________________________________

2. Ներկայացրեք ռոյալթիների կամ այլ վճարումների ցուցակները և դրանց չափերը, որոնք վերաբերում են նշվածներից յուրաքանչյուրին:

3. Թվարկեք և պարզաբանեք այն բոլոր թույլտվությունները, որոնց կարիքն ունի Ձեր կազմակերպությունը` ապրանքն արտադրելու, վաճառելու կամ այն արտահանելու համար: Արդյո՞ք, Ձեր կազմակերպությունը որևէ ուղղակի կամ անուղղակի քանակական կամ այլ սահմանափակումների է ենթարկվում` կապված այս գործունեությունների հետ: Ներկայացրեք Ձեր գործունեության լիցենզիայի, գրանցման և համապատասխան մյուս թույլտվությունների պատճենները: Բացատրեք, թե ինչպիսի հանգամանքներում այդ լիցենզիան և (կամ) գրանցումը կարող է անվավեր ճանաչվել:
________________________________________________________________
________________________________________________________________

4. Նշեք, թե, արդյո՞ք, Ձեր կազմակերպությունը ենթարկվում է շահույթի վերաբաշխման և ներդրված կապիտալի փոխհատուցման որևէ սահմանափակման: Եթե` այո, ապա ներկայացրեք մանրամասնությունները: Ներկայացրեք այն փաստաթղթերի պատճենները (անգլերեն թարգմանություններով), որտեղ շարադրված են այդ սահմանափակումները, և նշեք համապատասխան դրույթները:
________________________________________________________________
________________________________________________________________

Բ-3. Աշխատանք

1. Նկարագրեք ինչպես է կազմակերպվում արտադրության նպատակով կատարվող աշխատանքը: Ինչքան որակավորված և չորակավորված աշխատողներ և ղեկավարներ են ներգրավված աշխատանքում: Նախանշված ժամանակահատվածում որքան է նրանցից յուրաքանչյուրին վճարվող միջին աշխատավարձը:
________________________________________________________________
________________________________________________________________

2. Բացատրեք, թե ինչպես են վարձատրվում ընկերության աշխատողները (մանրամասն նշեք վարձատրման բոլոր կետերը` ներառյալ աշխատավարձը, արտաժամյա աշխատանքի դիմաց կատարվող վճարումները, արձակուրդային նպաստները և այլն): Ինչպիսի՞ն է վարձատրության հաճախականությունը: Արդյո՞ք, Ձեր աշխատողները կամ նրանց ընտանիքներն օգտվում են այլ արտոնություններից, ինչպիսիք են բնակարանով ապահովումը, բուժսպասարկումը, թոշակը, կրթությունը և այլն: Որ իրավաբանական անձն է իրականացնում վճարումները:
________________________________________________________________
________________________________________________________________

Բ ա ժ ի ն  Գ

Հաշիվներ

Գ-1. Ֆինանսական հաշվետվություններ

1. Նշեք Ձեր կազմակերպության ֆինանսական տարին:
________________________________________________________________
________________________________________________________________

2. Յուրաքանչյուր տարի ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր են անհրաժեշտ գրանցել: Կառավարման ի՞նչ մարմիններ են մասնակցում այս փաստաթղթերի պաշտոնական գրանցմանը:
________________________________________________________________
________________________________________________________________

3. Բնօրինակով և անգլերեն թարգմանությամբ ներկայացրեք նախորդ երկու ֆինանսական տարվա ամբողջական ֆինանսական հաշվետվությունները (հաշվեկշիռ, շահույթի և կորստի մասին հաշվետվություն, ուղեկից ցուցակներ, նկատառումներ ֆինանսական հաշվետվության և աուդիտորի կարծիքի մասին): Նշեք Ձեր աուդիտորների անվանումները (անունները) և հասցեները:
________________________________________________________________
________________________________________________________________

4. Աուդիտորական պահանջներ:
Եթե ձեր ընկերության ֆինանսական հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվել, ապա բացատրեք պատճառը: Արդյոք, կա՞ իրավական որևէ պահանջ հաշիվների մասամբ կամ ամբողջությամբ աուդիտի ենթարկվելու մասին:

Գ-2. Հաշվապահական սկզբունքներ և կիրառություն

1. Օրենսդրական պահանջներ և հաշվապահական հիմնական սկզբունքներ`

ա) գրանցամատյանները և գրանցումները.
Համառոտ նկարագրեք օրենսդրական հիմնական պահանջները` այնպիսիք, ինչպիսիք են լեզուն և տարադրամը, որոնցով պետք է պահվեն հաշիվները, և ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է պահվեն հաշվապահական գրանցումներն ու այլ փաստաթղթեր (օրինակ, կարևոր պայմանագրեր, համաձայնագրեր, միավորման հոդվածներ, խորհրդի ժողովների արձանագրություններ, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտորական զեկույցներ):
________________________________________________________________
________________________________________________________________

բ) հաշվապահության մեթոդները և ընդհանուր սկզբունքները.
Համառոտ նկարագրեք ձեր ընկերության հաշվապահության ընդհանուր սկզբունքները և կիրառումը, եթե դրանք նշված չեն ֆինանսական հաշվետվություններում: Նշեք այնպիսի կետերը, ինչպիսիք են գնահատման մեթոդի հետևողականությունը, ակտիվների և պարտավորությունների առանձին ճանաչումը, գնահատման հաշվենկատությունը, անընդհատությունը և, արդյո՞ք, տվյալ ֆինանսական տարվա եկամուտներն ու ծախսերը հաշվի են առնված համապատասխան տարվա հաշիվներում:
________________________________________________________________
________________________________________________________________

2. Հաշվապահական սկզբունքների աղբյուրները:
Նշեք, թե ով է սահմանել կանոնները, որոնց պարտավոր է հետևել Ձեր կազմակերպությունը (օրինակ, ֆինանսների նախարարություն, հարկային մարմիններ, արժեթղթերի կարգավորումներ): Թվարկեք այդ կանոնները:
________________________________________________________________
________________________________________________________________

3. Հաշվապահական հատուկ սկզբունքները և կիրառումը:
Համառոտ նկարագրեք ստորև նշված կետերին վերաբերող հաշվապահական սկզբունքները և դրանց կիրառումը, եթե դրանք ներառված չեն ֆինանսական հաշիվներում.
________________________________________________________________
________________________________________________________________

ա) ակտիվների գնահատումը:
Բացատրեք հիմնական և անշոշափելի ակտիվների համար օգտագործվող արժեզրկման և ամորտիզացիայի մեթոդները: Նշեք սկզբնական փաստացի արժեքը և ընթացիկ (վերականգնման) արժեքը: Բացատրեք, թե ինչպես է ձեռք բերվել ակտիվը (օրինակ, բաց շուկայում, կազմակերպությանը փոխանցվել է բաժնետիրոջ կողմից, երկրի կամ երրորդ կազմակերպության կողմից տրվել է անվճար կամ զեղչերով): Եթե վերջին տասը տարվա ընթացքում` նշված ակտիվների գնահատումը փոխվել է, ապա բացատրեք, թե` ինչ հիմքերով, և ներկայացրեք գնահատման փոփոխությունների պատճառները: Ներկայացրեք նաև դրանց ազդեցությունն ընթացիկ (վերականգնման) արժեքի վրա: Թվարկեք արտադրության և (կամ) կոմերցիոն նպատակներով օգտագործվող բոլոր միջոցները, որոնք Ձեր կազմակերպության սեփականությունը չեն (տարածք, շենքեր, մեքենաներ): Կցեք վարձակալության պայմանագրերը. 
________________________________________________________________
________________________________________________________________

բ) վարկեր և լրավճարներ:
Տեղեկացրեք Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող ընթացիկ վարկերի մասին: Ներկայացրեք մանրամասն տեղեկություն հաշիվների, հետվճարների պարբերականության և տոկոսադրույքների մասին: Արդյո՞ք, Ձեր կազմակերպությունն օգտվում է հատուկ վարկերից կամ լրավճարներից (արտոնյալ տոկոսադրույքներ, երկարաժամկետ մարումներ, լրավճարված էներգիայի մատակարարում և այլն).
________________________________________________________________
________________________________________________________________

գ) տարադրամային գործարքներ:
Ո՞վ է սահմանում տարադրամի փոխարժեքը, որն օգտագործվում է միջոցների գնման կամ արտահանման հասույթի փոխանակման ժամանակ: Արդյո՞ք, փոխարժեքը մեկն է: Կա՞ն տարադրամի օգտագործման կամ փոխանակման սահմանափակումներ, որոնք կիրառվում են Ձեր կազմակերպության նկատմամբ.

________________________________________________________________
________________________________________________________________

դ) ապրանքափոխանակություն (փոխադարձ առևտուր):
Վերջին հինգ տարվա ընթացքում Ձեր կազմակերպությունն զբաղվե՞լ է ապրանքափոխանակությամբ կամ փոխադարձ առևտրով: Ներկայացրեք մանրամասն տեղեկատվություն և բացատրեք օգտագործված հաշվապահական մեթոդները.
________________________________________________________________
________________________________________________________________

ե) փոխհատուցվող առևտուր:
Նշեք, թե, արդյոք, Ձեր կազմակերպությունը վերջին հինգ տարում մասնակցել է փոխհատուցվող առևտրի, երբ մի (արտասահմանյան) կազմակերպություն տրամադրում է մեքենաներ ու սարքավորումներ` դրա դիմաց ստանալով վճարումներ արտադրված ապրանքի տեսքով: Ներկայացրեք կիրառվող հաշվապահական մեթոդները:
________________________________________________________________
________________________________________________________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան