ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.07.09 N 860-Ն)
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների կարիքների համար ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների`
ա. վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,
բ. պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները,
գ. գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),
դ. կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի).
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» կետով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն)
Շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը (լ) | Ավտոմեքենայի առավելագույն չափերը (մետր) | Առավելագույն գինը (մլն դրամ) | Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը (ամիս) | |
1 | 2 | 3 | 4 | 5 |
ԽՈՒՄԲ I | ||||
1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ | 3,5 | երկարությունը 4,6-4,9 լայնությունը 1,7 ավելի E դաս |
12 | 36 |
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք | ||||
3.Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ | ||||
4. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք | ||||
ԽՈՒՄԲ II | ||||
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների | 2,2 | երկարությունը 4,2-4,4 լայնությունը 1,6-1,75 C դաս |
9 | 24 |
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք | ||||
3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց | ||||
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք | ||||
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն | ||||
6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար | ||||
7. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար | ||||
ԽՈՒՄԲ III | ||||
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր | 1,8 | երկարությունը 3,6-4,2 լայնությունը 1,5-1,7 B դաս |
6 | 18 |
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք | ||||
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող | ||||
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ | ||||
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետեր և հարկային տեսչությունների պետեր | ||||
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետեր և մաքսատների պետեր | ||||
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության պետեր | ||||
8. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ | ||||
9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր | ||||
10. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք | ||||
ԽՈՒՄԲ IV | ||||
1. Պետական իշխանության մարմիններին սպասարկելու համար հատկացվող ավտոմեքենաներ | 1,8 | երկարությունը 3,6-4,2 լայնությունը 1,5-1,7 B դաս |
6 | 12 |
2. Պետական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին սպասարկելու համար հատկացվող ավտոմեքենաներ | 1,8 | երկարությունը 3,6-4,2 լայնությունը 1,5-1,7 B դաս |
12 |
(Հավելվածը լրաց. 23.07.09 N 860-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |